• 20/01/2023

ԿՀՎ ղեկավարը գաղտնի մեկնել է Կիև՝ զգուշացնելու Զելենսկուն Պուտինի նոր ծրագրի մասին

ԿՀՎ ղեկավարը գաղտնի մեկնել է Կիև՝ զգուշացնելու Զելենսկուն Պուտինի նոր ծրագրի մասին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Ջոզեֆ Բերնսը գաղտնի ժամանել է Կիև անցյալ շաբաթվա վերջին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրուցելու համար։ Հանդիպմանը քննարկվել են նրա ակնկալիքները՝ կապված առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում հատուկ գործողության Ռուսաստանի պլանների հետ, ասել է ամերիկացի պաշտոնյան։

«Տնօրեն Բըրնսը մեկնեց Կիև, որտեղ հանդիպեց Ուկրաինայի հետախուզության գործընկերների, ինչպես նաև նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեց մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային», – ասել է ամերիկացի պաշտոնյան: