• 20/01/2023

ԱՄՆ «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը» կարծում է, որ ՌԴ-ն կարող է կրկին Բելառուսից ներխուժել Ուկրաինա

ԱՄՆ «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը» կարծում է, որ ՌԴ-ն կարող է կրկին Բելառուսից ներխուժել Ուկրաինա

ԱՄՆ «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը» կարծում է, որ Ռուսաստանը կարող է կրկին 2023 թվականին Բելառուսի միջոցով ներխուժել Ուկրաինա։

Դա կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, կարծում են ռազմական փորձագետները։ «Ավելի հավանական է թվում, որ ռուսական ուժերը կարող են պայմաններ ստեղծել 2023 թվականի վերջին Բելառուսից Ուկրաինայի վրա նոր հարձակման համար»,- ասվում է առավոտյան ամփոփագրում։

Ինստիտուտը հաշվի է առնում ուկրաինական հետախուզության վերջին հաղորդումներն այն մասին, որ Ռուսաստանը և Բելառուսը պլանավորում են սեպտեմբերին անցկացնել «Արևմուտք-2023» և «Դաշնակիցների վահան-2023» խոշոր զորավարժությունները: