• 20/01/2023

ՆԱՏՕ-ի երկրները հավանություն չեն տվել Ուկրաինային տանկերի մատակարարմանը (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԱՏՕ-ի երկրները հավանություն չեն տվել Ուկրաինային տանկերի մատակարարմանը (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԱՏՕ-ի երկրները հավանություն չեն տվել Ուկրաինային տանկերի մատակարարմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Ռամշտեյնի բանակցություններին մասնակցող պաշտպանության նախարարները միասնական դիրքորոշման չեն հանգել Ուկրաինային տանկերի մատակարարման բանակցությունների վերաբերյալ։

Մի շարք երկրներ դեմ են այդ մատակարարումներին, և դա արգելափակել է տանկերի ուղարկումը Կիև։

Հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ով վերջերս է այս պաշտոնում նշանակվել Քրիստինա Լամբրեխտի հրաժարականից հետո։

«Լրատվամիջոցների պնդումները, թե Գերմանիան Ուկրաինա ծանր տանկեր ուղարկելու կոալիցիա ստեղծելու ճանապարհին է, սուտ է։ Կան տեխնոլոգիաներ ուղարկելու լավ պատճառներ, բայց կան նաև պատճառներ՝ չուղարկելու համար: Պետք է կշռել բոլոր դրական և բացասական կողմերը: Շատ դաշնակիցներ կիսում են մեր տեսակետը»,- ասել է Պիստորիուսը:

«Մենք այսօր չենք կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի և երբ այն կկայացվի»,- ասել է գերմանացի նախարարը։

Նա հավելել է, որ վերջնական խոսքը կանցլեր Շոլցինն է։