• 20/01/2023

Կրեմլը կրկին սկսել է քննարկել մարտավարական միջուկային զենքի կիրառման ձևաչափը. MI6

Կրեմլը կրկին սկսել է քննարկել մարտավարական միջուկային զենքի կիրառման ձևաչափը. MI6

Ուկրաինական աղբյուրը տեղեկացնում է.

«MI6-ը հետախուզական տվյալներ է փոխանցել Զելենսկու գրասենյակ և Գլխավոր շտաբ, որ Կրեմլը կրկին սկսել է քննարկել մարտավարական միջուկային զենքի կիրառման ձևաչափը՝ որպես պատասխան Ուկրաինային նոր զենք մատակարարելուն»։

Որքանով է հավաստի տեղեկությունը, դժվար է ասել: Սակայն փաստն այն է, որ Արեւմուտքին միջուկային զենքի մասին հիշեցրեց նաեւ Դմիտրի Մեդվեդուը, որին հաջորդեց Պեդդեպարտամենտի վախվորած պատասխանը միջուկային բախման անթույլատրելիության մասին, որ այնտեղ հաղթող չի լինի: Սակայն այս համատեքստում կար նաեւ Կադիրովի հայտարարությունը, ով հիշեցրեց ժամանակին Պուտինի հնչեցրած միտքը, թե, ինչ կա, եթե բոլորս ոչնչանանք, ապա «Մենք կգնանք դրախտ, նրանք` ա-ոխք»: Եվ այս հայտարարությունների շարքը նման է լուրջ մեսիջի` ուղղված Վաշինգտոնին` զգուշացեք, հասել եք ծայրահեղ կետին: