• 21/01/2023

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հիշեց Նապոլեոնին ու Հիտլերին

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հիշեց Նապոլեոնին ու Հիտլերին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, խոսելով Ռուսաստանի մասին, հիշել է Նապոլեոնին ու Հիտլերին, հայտնում է EuropaPress-ը։

«Ռուսաստանը մեծ երկիր է, նա սովոր է պայքարել մինչև վերջ, սովոր է գրեթե պարտվել, հետո վերականգնել ամեն ինչ։ Նա դա արեց Նապոլեոնին, նա արեց դա Հիտլերին: Անհեթեթություն կլինի կարծել, թե Ռուսաստանը պարտվել է պատերազմում, կամ որ նրա զինվորականներն անկարող են»,- ասել է նա Մադրիդում Նոր տնտեսության ֆորումի մրցանակաբաշխության ժամանակ։

«Ուստի անհրաժեշտ է շարունակել զինել Ուկրաինային»,- անհեթեթ եզրակացություն է արել եվրոպացի գլխավոր դիվանագետը։

Բայց եթե Բորելն իրոք լավ է հիշում Նապոլեոնի եւ Հիտլերի պատմությունը, լավ կաներ նաեւ չմոռանար, որ նրանք էլ վատ չէին զինված, նրանց օգտին էլ էր աշխատում ողջ Եվրոպան: Բայց վերջում ո՞ւր հասան ռուսական զորքերը, այ, հենց դա պետք է Բորելը հատկապես հիշի: