• 21/01/2023

ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել դուրս բերել զորքերը Բախմուտից. AFP

ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել դուրս բերել զորքերը Բախմուտից. AFP

ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել դուրս բերել զորքերը Բախմուտից: Այս մասին գրել է AFP-ին` վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի:

Հաղորդվում է, որ քաղաքը պահելու վրա Կիևի մեծ ուշադրությունը խոչընդոտում է սպասվող գարնանային հարձակման նախապատրաստմանը: Պաշտոնյայի խոսքով՝ Կիևը կարող է բավարար ռեսուրս չունենալ և՛ քաղաքում ռազմական գործողություններ իրականացնելու, և՛ երկրի հարավում հարձակման նախապատրաստվելու համար։

Այս ուղղությամբ շարունակվում է ռուսական զորքերի խմբի ակտիվ առաջխաղացումը, որի առաջապահը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն է։ Բախմուտի շրջակայքում մի քանի բնակավայրեր արդեն գրավված են։ Չնայած դրան, պաշտոնապես Ուկրաինան շարունակում է հերքել դա։