- 21/01/2023
«ՀՌՕ-ի ռեժիմից անցնում է Սրբազան պատերազմի ռեժիմի». Սոլովյով
«Մեր դեմ 50 երկիր կա, նրանց միավորում է սատանիզմը»,- ասել է Վլադիմիր Սոլովյով:
Նա նաեւ նկատել է, որ Ռուսաստանը «ՀՌՕ-ի ռեժիմից անցնում է Սուրբ պատերազմի ռեժիմի»։
Քիչ ավելի վաղ նույն միտքն էր հայտնել նաեւ Դմիտրի Մեդվեդևը` Ուկրաինայում և Եվրոպայում նացիստների դեմ պատերազմն անվանելով «նոր հայրենական պատերազմ»:
«Ապրի՛, ի վերջո, այս հանգած դեմքով Բորելը: Հիշեց, որ մեր երկիրը հաղթեց Նապոլեոնին ու Հիտլերին։ Նկատենք, որ համեմատությունն ինքն է արել։ Ըստ այդմ, ուկրոնացիները և Արևմտյան Եվրոպան Ռուսաստանի դեմ կռվածների անմիջական ժառանգորդներն են։ Եվ պատերազմը, հետևաբար, նրանց հետ նոր Հայրենական պատերազմ է։ Եվ հաղթանակը մերն է լինելու։ Ինչպես 1812-ին և 1945-ին»։