• 22/01/2023

Ինչու է ԿՀՎ տնօրեն Բերնսը եկել Կիև

Ինչու է ԿՀՎ տնօրեն Բերնսը եկել Կիև

Ուկրաինական որոշ աղբյուրներ բացահայտել են, թե իրականում ինչու է ԿՀՎ տնօրեն Բերնսը նախօրեին գաղտնի այցով եկել Կիև: Երբ այդ փաստը հայտնի դարձավ, պաշտոնական Կիեւը հատուկ խողովակներով շրջանառության մեջ դրեց լուր, թե Բերնսը եկել էր, որ Զելենսկուն փոխանցեր ռուսական բանակի հարձակողական գործողության ծրագրերը: Սակայն ամնիջապես էլ նշված աղբյուրները կասկածի տակ էին դրել այդ վարկածը` հիմնավորելով, որ ԿՀՎ-ն ամենեւին էլ ռազմական օպերացիաների փոխանցող չէ,  որ մի բան էլ  դա  անի կառույցի ղեկավարի միջոցով: ԿՀՎ-ն, իհարկե, կորող է նման  տեղեկատվություն ստանալ: Սակայն նման մասշտաբային ռազմական ծրագրերի մասին հետախուզական տվյալները մշակվում են Պենտագոնում, եւ այդ կառույցն էլ, եթե հարկ համարի, իր եզրակացությունը կարող է փոխանցել Կիեւին:

Իսկ Բերնսը, ըստ աղբյուրների, եկել էր այլ առաքելությամբ: Նա. «Կադրային փոփոխությունների պահանջներ է ներկաայցրել Զելենսկում:  Ավելի ստույգ, այդ տվյալները մինչ այդ էին ներկայացվել, եւ դրանք առնչվում էին նաեւ Զելենսկու մերձավորներին։ Նախագահի աշխատակազմը հրաժարվեց դրանք իրականացնել, և կոռուպցիոն սկանդալների ալիքը սկսեց ցնցել Զելենսկու գրասենյակը։ Իհարկե, ամեն ինչ կարելի է բարդել Կրեմլի վրա: Բայց խոստովանենք, չափազանց ապուշ տեսք ունի, երբ փորձես համոզել, որ Կրեմլն է կազմակերպել, օրինակ, որ ուկրաինական բանակի համար սննդամթերքը գնվի խանութի գներից կրկնակի-եռակի թանկ: Սակայն արժե հասկանալ, որ դրանք Զելենսկու համար նախազգուշական քայլեր էին, այլ ոչ թե իրական հարվածներ։ Եվ  Բերնսն էլ եկավ, որ ավելի հանգամանորեն Զելենսկուն բացատրի` եթե ստանում է հրաման, պետք է առանց տրտնջալու կատարի:

Ի դեպ, մենք ավելի վաղ ենք այն մասին, որ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ կոմպրոմատներ նախագահի եւ նրա գրասենյակի ֆունկցիոներների մասին, ովքեր միլիարդավոր դոլարների բյուջեներ են յուրացրել և գումարը տեղափոխել օֆշորներից։ Ու հենց այդ մասին էլ, բնականաբար կոնկրետ օրինակներով, Բերնսը բացատրել է Զելենսկուն:  Դրանից հետո նա պարզապես ստիպված կլինի համաձայնել Վաշինգտոնի պահանջներին, և ոչ միայն Տիմոշենկոն, այլ նաև Երմակը կարող են պաշտոնանկ արվել»,- տեղեկացնում է աղբյուրը։