- 23/01/2023
«Վերջին անգամ, երբ մենք մեր տանկերն ուղարկեցինք Ռուսաստան, նրանք գրավեցին մեր քաղաքները. Բունդեսթագի պատգամավոր (Տեսանյութ)
«Վերջին անգամ, երբ մենք մեր տանկերն ուղարկեցինք Ռուսաստան, նրանք մեզ հանդիպեցին Բեռլինում և գրավեցին մեր քաղաքները»: Այսպես է պատմությունը միանգամայն ճիշտ հիշել Բունդեսթագի պատգամավոր Պետր Բիստրոնը:
Պատգամավորը պատմական փաստը հիշեցնելուց հետո, անցել է ներկային. «Սա մեր պատերազմը չէ, և մենք չպետք է հանձնվենք Ամերիկային և նրա սպառազինության ընկերություններին: Գերմանացի ժողովուրդը պետք է իմանա, որ շարունակությունը` այս պատերազմը, աճող լարվածությունը և զենք ուղարկելը Ուկրաինա կտարածեն պատերազմի կրակը ողջ Եվրոպայում, և դա այն չէ, ինչ ուզում է գերմանացի ժողովուրդը»: