• 24/01/2023

Բորիս Ջոնսոնն Ուկրաինա է հասել իր նկատմամբ քերական գործից փախչելով

Բորիս Ջոնսոնն Ուկրաինա է հասել իր նկատմամբ քերական գործից փախչելով

Կիևում հայտնված Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի հանդեպ սիրո եւ Ռուսաստանի հանդեպ թշնամության շեդեվրներ է ի ցույց դրել:
58-ամյա Ջոնսոնը, որն Ուկրաինայի եռանդուն աջակիցներից է, աշխարհին կոչ է արել «կրկնապատկել» աջակցությունը Կիևին և Զելենսկիին:
«Նախագահ Զելենսկու հրավերով Ուկրաինա այցելելը պատիվ է։ Ուկրաինայի ժողովրդի տառապանքը շատ երկարեց: Այս պատերազմին վերջ տալու միակ ճանապարհն Ուկրաինայի հաղթանակն է և հնարավորինս արագ հաղթելը։ Սա աջակցությունը կրկնապատկելու և ուկրաինացիներին գործն ավարտելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները տրամադրելու պահն է։ Որքան շուտ Պուտինը ձախողվի, այնքան լավ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի համար», – հայտարարել է Ջոնսոնը:

Սակայն բրիտանական առաջատար լրատվամիջոցները միաբերան պնդում են, որ այդ ամենի իրական պատճառը բոլորովին այն է: Բանն այն է, որ Ջոնսոնն արդեն անցնում է քրեական գործով, որը կարող է շատ ծավալուն դառնալ: Դեռ այս պահին նա մեղադրվում է, որ ընկերներից մեկի օգնությամբ վարչապետության շրջանում հսկայական վարկ է ստացել, եւ քիչ անց այդ ընկերը բարձր պաշտոնի է նշանակվել BBC-ում: Քննությունն ակտիվ ընթացքի մեջ է, ու երբ Ջոնսոնի վարչապետության փուլը նման ուսումնասիրության տակ է, ապա, նույն աղբյուրների գնահատմամբ, շատ բան կարող է ջրի երես ելնել: Եվ ահա Ջոնսոնն էլ, իր այս այցով, փորձել է ի ցույց դնել «վերին եւ անտեսանելի» էլիտային, թե «ես  ձերն եմ, ինչո՞ւ եք նստեցնում»: