- 25/01/2023
Պաշտոնանկություններ Կիեւում. Զելենսկին այլ տարբերակ չուներ, քան անդրօվկիանոսյան տերերի պահանջները կատարելը
«Կան կադրային որոշումներ, որոշներն այսօր, որոշները կլինեն վաղը, տարբեր մակարդակների ղեկավարների վերաբերյալ` նախարարություններում և կենտրոնական կառավարության այլ կառույցներում և մարզերում, ինչպես նաև իրավապահ համակարգում»,- ասել է Զելենսկին` մեկնաբանելով Ուկրաինայում, այդ թվում` նախագահական համակարգում սկսված կադրային փոփոխությունների մասին լուրը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն, ով, ըստ տարբեր լուրերի, վարում է Զելենսկու «սեւ հաշվապահությունը», հրաժարական է տվել։
Հրաժարական են տվել նաև Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խերսոնի և Սումիի մարզերի նահանգապետերը։
Ավելի վաղ Արեստովիչը հրաժարական էր տվել Զելենսկու պաշտոնից։
Ինչպես արդեն տեղեկացնելու առիթ ունեցել ենք, օրերս ԿՀՎ պետ Բերնսի գաղտնի այցը Կիեւ իրականում կապվում էր հենց պաշտոնանկությունների թեմայի հետ, որը պետք է առնչվեր նաեւ Զելենսկու ամենամերձավորներին, եւ նա ոչ մի կերպ դրան չէր ուզում գնալ (Տե´ս https://iravunk.com/?p=246906&l=am): Եվ այն, որ Բերնսի հեռանալուն պես պաշտոնանկությունները սկսվեցին, գալիս է խոսելու այն մասին, որ Զելենսկին այլ տարբերակ չուներ, քան անդրօվկիանոսյան տերերի պահանջները կատարելը: