• 25/01/2023

Ռուսաստանը բացատրում է, թե ինչու են ագռավների ամպերը պտտվում Կիևի վրա (ՎԻԴԵՈ)

Ռուսաստանը բացատրում է, թե ինչու են ագռավների ամպերը պտտվում Կիևի վրա (ՎԻԴԵՈ)

Վերջին ժամանակներս գրեթե մշտապես Կիևի վրա թռչում են ագռավների հսկայական երամներ: Մասնագետները մինչ այս չնկատված նման երեւույթին բացատրություն չեն տալիս: Փոխարենը Twitter-ում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին այս բավատրությունն է առաջ քաշում` հսկա քանակությամբ ագռավների պատճառ կարող են լինել ուկրաինական իշխանությունների հակակրոնական գործողությունները:

«Ո՞վ գիտի, գուցե սա պատասխան է պետականորեն հովանավորվող սրբապղծության՝ եկեղեցիների ավերման և քահանաների հալածանքների»,- գրել է փոխներկայացուցիչը։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես են սև թռչունների երամները հսկայական քանակությամբ պտտվում Ուկրաինայի մայրաքաղաքի վրայով: