• 25/01/2023

Աշխարհի վերջին 90 վայրկյան պակաս

Աշխարհի վերջին 90 վայրկյան պակաս

Նկա­տենք, որ բա­ցի ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի ու անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լից (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247046&l=am), նա­եւ Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շելն է առն­վազն կաս­կա­ծում ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում Ա­րեւ­մուտ­քի ան­վե­րա­պահ հաղ­թա­նա­կի քա­րոզ­վող գա­ղա­փա­րին: Հա­մե­նայն­դեպս, նրա ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նը հենց այդ մա­սին է վկա­յում:

Այս­պես, ըստ Մի­շե­լի. «Հա­ջորդ շա­բաթ­նե­րը՝ եր­կու-երե­քը, ո­րո­շիչ են… Այն, ինչ տե­ղի կու­նե­նա 2023 թվա­կա­նին, եւ շատ բան կախ­ված է գա­լիք շա­բաթ­նե­րից, այն, ին­չը կո­րո­շի մեր ա­պա­գան»: Խոս­քը ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին է, որ­տեղ, նման է նրան, որ ի­րոք սկսվում է կուլ­մի­նա­ցի­ոն փուլ:

Խոս­քը, հաս­կա­նա­լի է, այն մա­սին է, թե եր­կար նա­խա­պատ­րաս­տու­մից հե­տո ինչ­քա­նո՞վ են ռուս­նե­րը պատ­րաստ հար­ձակ­վել, եւ ինչ­քա­նով ուկ­րա­ի­նա­ցի­նե­րը՝ պաշտ­պան­վել ա­պա հա­կա­հար­ձակ­վել: Կլի­նի դա ա­ռա­ջի­կա եր­կու-երեք շա­բաթ­նե­րի՞ն, թե ա­վե­լի ուշ, է­ա­կա­նը դա չէ: Շատ ա­վե­լի կա­րե­ւոր է բուն ի­մաս­տը, ո­րը կա Մի­շե­լի խոս­քի հիմ­քում: Այն է՝ հա­ջո­ղու­թյան կհաս­նեն ռուս­նե­րը, կլի­նի մի նոր աշ­խարհ, չեն հաս­նի, կլի­նի մեկ ու­րիշ աշ­խարհ:

Ընդ ո­րում, հե­տաքր­քիր է նա­եւ այն, որ Բո­րե­լի եւ Մի­շե­լի կար­գի ա­ռանց­քա­յին եվ­րա­լի­բե­րաստ­նե­րը, ո­րոնց բա­ռա­պա­շա­րը մինչ այս «անվե­րա­պա­հո­րեն կջար­դենք-կփշրենք» ո­ճի մեջ էր, եւ դրա­նից ա­մեն մի շե­ղու­մը հա­մար­վում էր գրե­թե հան­ցանք, հի­մա ար­դեն այլ տո­նայ­նու­թյան են ան­ցել՝ կաս­կա­ծի: Ընդ ո­րում, հրա­պա­րա­կա­յին հար­թակ­նե­րում, որն էլ ա­վե­լի հե­տաքր­քիր է: Ի­հար­կե, չպետք է բա­ցա­ռել, որ այդ տո­նայ­նու­թյու­նը կա­րող է ծրագր­ված լի­նել: Ա­րեւմ­տյան հա­սա­րա­կու­թյու­ննե­րը ծայ­րա­հեղ դեմ են ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա սրա­ցում­նե­րին, դրա նպա­տա­կով Ուկ­րա­ի­նա­յին ծանր հար­ձա­կո­ղա­կան զի­նա­տե­սակ­ներ տա­լուն: Ար­դյուն­քում, գրե­թե ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով մասշ­տա­բա­յին բո­ղո­քի ա­լիք­ներ են ողջ Եվ­րո­պա­յով մեկ՝ հա­րյուր հա­զա­րա­վոր, Ֆրան­սի­ա­յում էլ՝ մի­լի­ո­նա­վոր մարդ­կանց մաս­նակ­ցու­թյամբ, եւ այդ դի­նա­մի­կան մի­այն ա­ճում է: Ար­դյուն­քում, կա­րող է մտա­ծել են՝ նման հայ­տա­րա­րու­թյու­ննե­րով ժո­ղո­վուրդ­նե­րին վա­խեց­նե­լով՝ ա­վե­լի զի­ջող դարձ­նել:

Բայց ե­թե ան­գամ դա է պատ­ճա­ռը, կա­րո­ղա­նան այդ մի­ջո­ցով հաս­նել Ուկ­րա­ի­նա­յին մի քա­նի հա­րյուր տանկ տա­լուն, դա բան կփո­խի՞: Հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան ռե­ակ­ցի­ան, որն ար­դեն խո­սում է համ­բե­րու­թյան սպառ­ման մա­սին: Եվ­րա­լի­բե­րաստ­նե­րը հա­զիվ թե լուրջ ու­շադ­րու­թյուն չդարձ­նեն Մեդ­վե­դե­ւի հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րի տրա­մա­բա­նու­թյունն ան­հեր­քե­լի է՝ «Մի­ջու­կա­յին պե­տու­թյու­նը չի կա­րող պարտ­վել», ա­ռա­վել եւս՝ բո­լոր պա­րա­մետ­րե­րով թիվ 1 մի­ջու­կա­յին պե­տու­թյու­նը: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ դրան ան­մի­ջա­պես գու­մար­վեց Պետ­դու­մա­յի խոս­նակ Վյա­չես­լավ Վո­լո­դի­նի՝ գրե­թե վերջ­նա­գիր հի­շեց­նող հայ­տա­րա­րու­թյու­նը. «Կի­ե­ւի ռե­ժի­մին հար­ձա­կո­ղա­կան զեն­քի մա­տա­կա­րա­րում­նե­րը կհան­գեց­նեն հա­մաշ­խար­հա­յին ա­ղե­տի…»: Թե ինչ է պետք դրա տակ հաս­կա­նալ, պարզ է, թե­եւ Վո­լո­դի­նն էլ ա­վե­լի ման­րա­մաս­նո­րեն է բա­ցատ­րում: Ո­րոշ դի­վա­նա­գի­տա­կան տո­նայ­նու­թյան պահ­պան­մամբ նման մտքեր լսվում են ընդ­հուպ Կրեմ­լից, թե՝ Ա­րեւմուտ­քը կզղջա Ուկ­րա­ի­նա­յին զենք մա­տա­կա­րա­րե­լու հա­մար: Իսկ Պետ­­դու­մա­յի շար­քա­յին պատ­գա­մա­վոր­նե­րը, ո­րոնք ա­վե­լի ա­զատ են բա­ռե­րն ընտ­րե­լու հար­ցում, ուղ­ղա­կի թի­րախ­ներ են մատ­նան­շում՝ Բրի­տա­նի­ան պետք է ա­ռա­ջի­նը ջնջվի երկ­րի ե­րե­սից: Ու նույնն է նա­եւ քա­րոզ­չա­կան դաշ­տում. «Մեր դեմ 50 եր­կիր կա, նրանց մի­ա­վո­րում է սա­տա­նիզ­մը», ուս­տի­եւ պետք է. «ՀՌՕ-ի ռե­ժի­մից անց­նում  սրբա­զան պա­տե­րազ­մի ռե­ժի­մի»,- օ­րերս ա­սաց Սո­լո­վյո­վը: Եվ այս­պես շա­րու­նակ:

Ընդ ո­րում, քիչ չեն նա­եւ Ա­րեւ­մուտ­քից, այդ թվում՝ ԱՄՆ-ից ե­կող պա­տաս­խան ազ­դակ­նե­րը, որ ի­րա­վի­ճակն ի­րոք շատ լուր­ջ են հա­մա­րում: Օ­րի­նակ կա­րե­լի է բե­րել The Ame­ri­can Con­ser­va­tive-ի միտ­քը՝ շա­րու­նա­կել այս­պես, նշա­նա­կում է «հայտն­վել ան­դուն­դում»:

Մի խոս­քով, ի­րոք գերվճ­ռա­կան փուլ է, նյար­դե­րի պայ­քար, ու ամ­բողջ խնդիրն այն է, որ Մոսկ­վան պար­զա­պես նա­հան­ջե­լու տեղ չու­նի՝ մեկ քայլ հետ քաշ­վելն էլ կա­րող է դառ­նալ պե­տու­թյան ոչն­չա­ցում: Մնում է ա­ռաջ գնալ, եւ ե­թե տա­րաբ­նույթ բո­րել­ներն ու մի­շել­նե­րը սկսել են կա­մաց-կա­մաց դա գի­տակ­ցել, մի­գու­ցե սա չդառ­նա աշ­խար­հի վեր­ջը…

Ի դեպ, երեկ «Ահեղ դատաստանի ժամացույցը» ֆիքսեց նոր ժամանակ` ռեկորդային. միջուկային կեսգիշերին մնացել է ընդամենը 90 վայրկյան:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ