• 25/01/2023

«Leopard 2» տանկն ավելի արդյունավետ է «Abrams»-ից, բայց զիջում են T-90-ին

«Leopard 2» տանկն ավելի արդյունավետ է «Abrams»-ից, բայց զիջում են T-90-ին

Գերմանական Leopard 2 տանկերը մի շարք բնութագրերով ավելի արդյունավետ են, քան ամերիկյան Abrams-ը, բայց կրակային հզորությամբ և զրահապաշտպանությամբ զիջում են ռուսական T-90-ներին, ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

«Leopard տանկերը վատը չեն, նույնիսկ կասեմ, որ մի շարք հատկանիշներով ավելի արդյունավետ են, քան Abrams-ը: Այնուամենայնիվ, մեր T-90-ների համեմատությամբ դրանք զգալիորեն զիջում են կրակային հզորությամբ և պաշտպանությամբ, այդ թվում՝ ակտիվ բաղադրիչով»,- ասել է պատգամավորը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

Բացի այդ, խորհրդարանականն ընդգծել է, որ ռուսական տանկերն արդեն փորձարկվել են հատուկ ռազմական գործողության ընթացքում եւ իրենց դրսեւորել «լավագույն կողմից»։

Նկատենք նաեւ, որ Leopard 2, Abrams տանկերը (վերջին միդիֆիկացիաները) միգուցե կկարողանակ ռեալ մարտադաշտում T-90М «Պրորիվ»-ների հետ մրցակցել: Սակայն դրանք գերմանիական եւ ամերիկյան տանկերի գագաթնակեն են. դրանցից այն կողմ անգամ հեռանկարային տանկեր նրանք չունեն: Փոխարենը Ռուսատանի տրամադրության տակ դեռ կա T-14 «Արմատա»-ն, որն աշխարհում երրորդ սերնդի միակ տանկն է, այսինքն` ամբողջ գլխով առաջ է մնացածից: Ճիշտ է, դրանք դեռ նոր են մտել սպառազօնություն, բայց նաեւ քանիցս կադդեր են տարածվել, որ մարտադաշտ մեկնել պատրաստվող ստորաբաժանումները Արմատա»-ներով վարժանքներ են անցկացնում: