• 25/01/2023

Մոսկվան Ուկրաինայի կողմից ուրանի միջուկով արկերի օգտագործումը կդիտարկի որպես «կեղտոտ» միջուկային ռումբերի կիրառում

Մոսկվան Ուկրաինայի կողմից ուրանի միջուկով արկերի օգտագործումը կդիտարկի որպես «կեղտոտ» միջուկային ռումբերի կիրառում

Մոսկվան Ուկրաինայի կողմից Leopard 2 տանկերի համար ուրանի միջուկով արկերի օգտագործումը կդիտարկի որպես «կեղտոտ» միջուկային ռումբերի օգտագործում։

Այս մասին Վիեննայում անվտանգության ոլորտում համագործակցության ԵԱՀԿ ֆորումում հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։

«Մենք նախազգուշացնում ենք Կիևի ռազմական մեքենայի արևմտյան հովանավորներին` միջուկային սադրանքներն ու շանտաժը խրախուսելուց։ Մենք գիտենք, որ Leopard 2 տանկը, ինչպես նաև Bradley և Marder հետևակի մարտական ​​մեքենաները զինված են ուրանի միջուկով զրահաթափանց արկերով, որոնց օգտագործումը հանգեցնում է տարածքի աղտոտմանը, ինչպես եղավ Հարավսլավիայում և Իրաքում։

Այն դեպքում, երբ նման արկեր մատակարարվեն Կիևին ՆԱՏՕ-ի ծանր զինտեխնիկայի համար, մենք դա կդիտարկենք որպես Ռուսաստանի դեմ կեղտոտ միջուկային ռումբերի օգտագործում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Գավրիլովը։