- 26/01/2023
«Կարմիր գծերն անցյալում են». Գերմանիայում Ռուսաստանի դեսպան
«Կարմիր գծերն անցյալում են»: Նման կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը` մանրամասնելով, որ Կիևին Leopard 2 տանկեր մատակարարելու Բեռլինի որոշումը հակամարտությունը նոր մակարդակի է հասցնում:
«Այս չափազանց վտանգավոր որոշումը հակամարտությունը տեղափոխում է առճակատման նոր մակարդակ և հակասում է գերմանացի քաղաքական գործիչների հայտարարություններին ԳԴՀ-ի՝ հակամարտության մեջ չներքաշվելու ցանկության մասին: Ցավոք, դա կրկնվում է նորից ու նորից: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ Գերմանիան, ինչպես իր ամենամոտ դաշնակիցները, շահագրգռված չէ ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծմամբ, այն ստեղծված է նրա մշտական էսկալացիայի և Կիևի ռեժիմը ավելի ու ավելի մահացու զենքերով մղելու համար: Կարմիր գծերն անցյալում են»,- ասել է Սերգեյ Նեչաևը:
Նա նաև նշել է, որ Բեռլինի ընտրությունը նշանակում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերջնական մերժում` ճանաչել ռուս ժողովրդի հանդեպ պատմական պատասխանատվությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի սարսափելի, համկետներ չնախատեսող հանցագործությունների համար։