BBC-ն եւս բացահայտեց, թե ում է պետք Լաչինի փակ միջանցքը

BBC-ն եւս բացահայտեց, թե ում է պետք Լաչինի փակ միջանցքը

Ար­ցա­խի բլո­կա­դա­յի պատ­ճառ­նե­րի մա­սին ան­ցած քա­ռա­սու­նից ա­վել օ­րե­րին բազ­մա­պի­սի վար­կած­ներ են շրջա­նառ­վել: Մա­սամբ՝ մի­ան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան, մա­սամբ՝ ակն­հայտ շա­հար­կում­նե­րով եւ տա­րաբ­նույթ խա­ղե­րով հա­մեմ­ված: Եվ ա­հա, հար­ցազ­րույ­ցը, ո­րը տվեց  Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նը BBC-ին, ե­կավ հաս­տա­տե­լու այն ա­մե­նա­տա­րած­ված վար­կած­նե­րից մե­կը, որ շրջա­փակ­ման բուն ար­մատ­նե­րում պետք է բրի­տա­նա­կան հետ­քեր փնտրել:

ՄԱ­ՆԻ­ՊՈՒ­ԼՅԱ­ՑԻ­Ա՝  ԲՐԻ­ՏԱ­ՆԱ­ԿԱՆ Ո­ՃՈՎ

Ընդ ո­րում, աս­վա­ծը բխում է ոչ այն­քան Վար­դա­նյա­նի պա­տաս­խան­նե­րից, որ­քան բրի­տա­նա­կան այդ ա­ռանց­քա­յին քա­րոզ­չա­մե­քե­նա­յի հար­ցե­րից, ո­րոն­ցից մի քա­նիսն այն տպա­վո­րու­թյունն էին ա­ռաջ բե­րում, որ հար­ցա­շա­րը կան­խավ հաս­տատ­վել է Ա­լի­ե­ւի կող­մից: Այս­պես, փո­խա­նակ շեշ­տը դնե­լու այն փաս­տի վրա, որ 40 օ­րից ա­վել ճա­նա­պար­հը փակ է, դրա հե­տե­ւան­քով ցե­ղաս­պա­նու­թյան շե­մին է հասց­ված Ար­ցա­խի 120 հա­զար բնա­կիչ­ներն ու նրանց թվում՝ 30 հա­զար ե­րե­խա­նե­րը, ճա­նա­պար­հը բա­ցե­լու մա­սին պա­հանջ­ներ, կամ գո­նե մո­տե­ցում­ներ դրսե­ւո­րե­լու տրա­մա­բա­նա­կան մո­տե­ցու­մը գործ­նա­կա­նում մի կողմ թող­նե­լով, BBC-ն հիմ­նա­կա­նում հե­տաքրք­րվում էր, թե ով է Վար­դա­նյա­նը, ինչ բիզ­նես-գոր­ծու­նե­ու­թյուն է ու­նե­ցել, ինչ կա­պե­րի մեջ է ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ին­չու է ե­կել Ար­ցախ, եւ այդ­պես շա­րու­նակ:

Ի պա­տիվ Վար­դա­նյա­նի՝ կա­րե­լի է ա­սել, որ նա կա­րո­ղա­ցավ ոչ մի­այն այդ ակն­հայտ «կեղ­տոտ» եւ ա­լի­ե­ւա­հա­ճո հե­ռան­կար­նե­րով հար­ցե­րի «տա­կից դուրս գալ», այլ դեռ մի բան էլ ավելին, թե ի­րա­կա­նում որն է այդ քա­րոզ­չա­կան մե­քե­նա­յի, ա­վե­լի կոնկ­րետ՝ նրա թի­կուն­քում կանգ­նած­նե­րի ի­րա­կան նպա­տակ­նե­րը, այդ թվում՝ բուն բլո­կա­դա­յի հետ կապ­ված: Ինչ­պե՞ս է Վար­դա­նյա­նը սկսել բիզ­նե­սը՝ նա բա­ցատ­րեց. « 1991 թվա­կա­նին ա­մե­րի­կյան ներդ­րող­նե­րի 35,000 դո­լա­րով…»: Ին­չո՞ւ լի­նե­լով մարդ, ո­րը մեկ մլրդ դո­լար է վաս­տա­կել Ռու­սաս­տա­նում  եւ մտե­րիմ է Պու­տի­նի հետ, հրա­ժար­վել է ՌԴ քա­ղաք­ա­ցի­ու­թյու­նից եւ այ­սօր Ղա­րա­բա­ղում է հար­ցի պա­տա­սխա­նը նույն ո­ճի մեջ էր. «Ես բիզ­նե­սով եմ զբաղ­վել Անգ­լի­ա­յում, ԱՄՆ-ում: Ես տար­բեր ըն­կե­րու­թյուն­նե­րի խորհր­դի ան­դամ եմ 30  երկր­նե­րում…»: Այ­սինքն, մի­այն Ռու­սաս­տա­նի հաշ­վին չէ, որ մի­լի­ար­դա­տեր է դար­ձել, այլ մաս­նա­վո­րա­պես՝ ԱՄՆ-ի եւ Անգ­լի­ա­յի:

BBC-ի թղթա­կի­ցը գնաց-հա­սավ նա­եւ Ռու­սաս­տա­նը քան­դե­լու հա­մար անգ­լո­ա­մե­րի­կյան հար­թա­կից ներդր­ված Նա­վալ­նի­ին, թե գի­տես, նա քեզ մե­ղադ­րել է կաս­կա­ծե­լի բիզ­նե­սով զբաղ­վե­լու մեջ՝ Պու­տի­նի հո­վա­նու տակ: Վար­դա­նյանն էլ հի­շեց­րեց, որ հայտ­նի անձ­նա­վո­րու­թյուն­նե­րից ա­մե­նե­ւին էլ մի­այն Պու­տի­նի հետ չէ, որ շփվե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել է, այլ նա­եւ թա­գա­վոր Չարլզի եւ շատ այլ հայտ­նի մարդ­կանց՝ «Ես պա­տիվ  եմ ու­նե­ցել ճա­նա­չել եւ նրանց հետ աշ­խա­տել»: Այ­սինքն՝ այդ դեպ­քում ստաց­վում է, որ BBC-ի թղթա­կի­ցը սե­փա­կան Նո­րին մե­ծու­թյա՞նն է կաս­կա­ծե­լի բիզ­նե­սով զբաղ­վե­լու մեջ մե­ղադ­րում. ան­հար­մար բան ստաց­վեց: Ա­ռա­վել եւս, երբ Վար­դա­նյա­նը նա­եւ հի­շեց­րեց. «Շա­րու­նակ­վող մե­ղադ­րանք­ներ կան թա­գա­վոր Չարլ­զի մա­սին, Ջորջ Քլու­նի­ի մա­սին եւ իմ այլ գոր­ծըն­կեր­նե­րի ու ըն­կեր­նե­րի մա­սին, ով­քեր աշ­խա­տել են ինձ հետ տար­բեր նա­խագ­ծե­րում»:

Ու հա­ջոր­դեց այդ բո­լոր հար­ցե­րի ի­րա­կան ի­մաս­տը բա­ցա­հայ­տող մտքե­րից մե­կը. «Ես կար­ծում եմ, որ սա իս­կա­պես մա­նի­պու­լյա­ցի­ա է, եւ Դուք եւս կրկնում եք  այս տե­ղե­կու­թյու­նը»: Մի փոքր դի­վա­նա­գի­տա­կան ո­ճով, սա­կայն երբ այդ կար­գի լրատ­վա­մի­ջո­ցին մե­ղադ­րում ես մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րը պե­ղել-հա­նե­լու եւ կրկնե­լու մեջ, հար­ցը բնա­կան է՝ ին­չո՞ւ, ի՞նչ նպա­տակ են դրա­նով հե­տապն­դում: Չնա­յած, Վար­դա­նյանն այդ թեզն էլ ա­վե­լի կոնկ­րե­տաց­րեց՝ ա­սե­լով. «Գի­տեք, ես կար­ծում է­ի, որ մեր քննար­կու­մը լի­նե­լու է մար­դու ի­րա­վունք­նե­րի, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի եւ այս ա­ղե­տի շուրջ, եւ ե­թե Դուք տրվեք այս շա­հար­կում­նե­րին, հատ­կա­պես ադր­բե­ջա­նա­կան կող­մից տար­վող, մենք կա­րող ենք ան­վերջ խո­սել… Մենք խո­սում ենք մի բա­նի մա­սին, որն իս­կա­պես զար­մաց­նում է ինձ, Դուք չեք շո­շա­փում այն, թե ինչ է կա­տար­վում հի­մա այս­տեղ, եւ ինչ­պի­սին է Ադր­բե­ջա­նի պահ­ված­քը»:

Հար­ցե­րի մեկ այլ ուղղ­վա­ծու­թյուն էլ այն մա­սին էր, թե խա­ղա­ղա­պահ­նե­րը չեն բա­ցում ճա­նա­պար­հը ո՞չ այն պատ­ճա­ռով, որ Ուկ­րա­ի­նա­յում պա­տե­րազ­մի ֆո­նին Պու­տի­նը չի ցան­կա­նում  ներ­քաշ­վել ԼՂ-ում հա­կա­մար­տու­թյան մեջ, եւ այլն: Պա­տաս­խանն այս դեպ­քում սպա­սե­լի էր. «Ընդա­մե­նը 2000 խա­ղա­ղա­պահ կա, եւ նրանք ու­նեն զենք օգ­տա­գոր­ծե­լու շատ սահ­մա­նա­փակ ման­դատ»: Ընդ ո­րում. «2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ին Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Ռու­սաս­տան ստո­րագ­րած փաս­տաթղ­թով, ո­րով ադր­բե­ջա­նա­կան կող­մից սահ­մա­նա­փակ­վել էր զին­վոր­նե­րի թվա­քա­նա­կը», եւ հի­մա հենց Ադր­բե­ջանն է, որ ամ­բող­ջու­թյամբ խախ­տում է այդ փաս­տա­թուղ­թը:

ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ BBC-ԻՆ

Եվ այս­տեղ է, որ բրի­տա­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցը հնչեց­րեց ա­մե­նա­կա­րե­ւո­րը դի­տար­կում­նե­րից մե­կը, ո­րը շատ բա­նի մա­սին է ակնար­կում: Այն է՝ BBC-ն փոր­ձում է հաս­կա­նալ, թե ին­չո՞ւ, ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի, Ղա­րա­բա­ղում ա­վե­լի քիչ են քննա­դա­տում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին՝ «իրենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ձա­խո­ղե­լու հա­մար»:

Ձա­խո­ղե՞լ են խա­ղա­ղա­պահ­ներն ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, թե՝ ոչ: Վար­դա­նյա­նի պա­տաս­խա­նում բո­լո­րո­վին այլ բան է աս­վում՝ չեն ձա­խո­ղել, այլ պար­զա­պես ու­նեն ոչ բա­վա­րար հնա­րա­վո­րու­թյուն­ներ. 2000 զին­վո­րա­կա­նը, զին­ված թե­թեւ հրա­զե­նով, նույ­նիսկ դրա­նից օգտ­վե­լու խիստ սահ­մա­նա­փա­կում­նե­րի տակ լի­նե­լով, երբ նա­եւ պետք է պաշտ­պա­նեն ողջ Ար­ցա­խի շփման գի­ծը, ի՞նչ կա­րող են ա­նել մի­ջանց­քում, որ չեն ա­րել: Ընդ ո­րում, Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի ստո­րագ­րու­թյամբ է, որ խա­ղա­ղա­պահ­նե­րին տրվել է հենց այդ սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյու­նը: Եվ դա էլ, ի դեպ, էլ ա­վե­լի սեղմ­վեց այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը Ար­ցախն Ադր­բե­ջա­նի տա­րածք ճա­նա­չեց:

Բայց չէ, BBC-ի հրա­հան­գող­նե­րը փոր­ձում են այլ ի­րա­վի­ճակ քա­րո­զել, թե՝ «խա­ղա­ղա­պահ­նե­րը ձա­խո­ղել են»: Ընդ ո­րում, բա­ռա­ցի­ո­րեն այն մո­տե­ցու­մը, ո­րը դրսե­ւո­րում են նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, եւ որն օրն ի բուն քա­րո­զում է նույն նի­կո­լյան քա­րոզ­չա­մե­քե­նան: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս. այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ Ար­ցա­խում, որ­տեղ այս ա­մե­նը սե­փա­կան մաշ­կի վրա են զգում, մի­ան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան պատ­կե­րա­ցում­ներ կան խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­րած-չա­րա­ծի մա­սին (չհաշ­ված ար­ցա­խյան հայտ­նի շպի­ո­նիկ­նե­րին), իսկ ա­հա Նի­կոլն ու բրի­տա­նա­կան քա­րո­զիչ­նե­րի թի­կուն­քին կանգ­նած­նե­րի մոտ՝ մի­ան­գա­մայն այլ ու ի­րար այդ­պես հա­մընկ­նող: Ու մի­ա­ժա­մա­նակ այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ զու­գա­հե­ռա­բար նո­րից մի­ան­գա­մայն հա­մընկ­նում են նույն բրի­տա­նա­կան քա­րոզ­չի­նե­րի եւ Ա­լի­ե­ւի մո­տե­ցում­նե­րը՝ կապ­ված Վար­դա­նյա­նի ան­ձի եւ նրա Ար­ցախ գա­լու հետ:

Սա­կայն ա­մե­նագլ­խա­վոր հե­տե­ւու­թյու­նը, ո­րը բխում է բրի­տա­նա­կան ա­ռա­ջա­տար քա­րոզ­չա­մե­քե­նա­յի նման հար­ցազ­րույ­ցից, այն է, որ սրա­նով հա­վե­լյալ ան­գամ ի ցույց է դրվում, թե ինչ են ցան­կա­նում Լոն­դո­նում: Նախ, նրանց հա­մար Վար­դա­նյա­նը վե­րած­վել է ան­ցան­կա­լի ան­ձի, եւ այս­տեղ խնդի­րը մի­այն այն չէ, որ նույն բանն է ու­զում նա­եւ Ա­լի­ե­ւը: Պար­զա­պես Վար­դա­նյա­նին բրի­տա­նա­ցի­նե­րը, ինչ­պես նա­եւ BBC-ին հու­շեց, հա­մա­րում են Ռու­սաս­տա­նի «մար­դը», ո­րը կա­րող է վե­րահս­կել նե­րար­ցա­խյան ի­րա­վի­ճա­կը: Ընդ ո­րում, երբ Վար­դա­նյանն իր հար­ցազ­րույ­ցի վեր­ջում ակ­նար­կում է, որ ե­թե ան­գամ ի­րեն պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նից հա­նեն, մեկ է, ին­քը չի պատ­րաստ­վում հե­ռա­նալ Ար­ցա­խից կամ մտնել Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյան տակ, ին­չի մա­սին քա­նիցս նա հայ­տա­րա­րել է, սա, ըստ ա­մե­նայ­նի, լոն­դոն­նե­րում ըն­կալ­վում է, որ­պես Մոսկ­վա­յից ե­կող ազ­դակ, որ Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը եւս շարժ­վե­լու է այդ ուղ­ղու­թյամբ: Ար­դյուն­քում, պա­տա­հա­կան չէ գնա­լով թափ հա­վա­քող խո­սակ­ցու­թյուն­ներն այն մա­սին, որ Ար­ցախի հայտ­նի ա­րեւմ­տա­մոլ հատ­վա­ծը, այն բա­նից հե­տո, երբ մեկ ան­գամ ձա­խող­վեց Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյան ու Ար­ցա­խում նոր ընտ­րու­թյուն­նե­րի կոր­ծա­նա­րար գա­ղա­փա­րը, հի­մա նորից փոր­ձում են ակ­տի­վաց­նել այդ սցե­նա­րը: Ի­հար­կե, շա­րու­նա­կե­լով նա­եւ քա­րո­զել հի­շա­տակ­ված թե­զը, թե՝ խա­ղա­ղա­պահ­նե­րը բան չեն կա­րո­ղա­նում ա­նել եւ պետք է հե­ռա­նան:

Ա­մեն դեպ­քում, այս սցե­նա­րը նկա­տե­լի էր դեռ այն պա­հից, երբ Mi6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մուրն իր ծանր տե­ղը թո­ղած, ե­կավ հա­սավ Հա­յաս­տան: Բայց ա­սել, թե Ար­ցա­խը բլո­կա­դա­յի մեջ պա­հե­լով՝ ներ­քին խժդժու­թյու­ններ ա­ռա­ջաց­նե­լու ու ար­ցախ­ցի­նե­րի հե­ռա­նա­լու կամ Ադր­բե­ջա­նի են­թա­կա­յու­թյան տակ անց­նե­լու այս մե­խա­նիզ­մը է­ֆեկ­տի­վու­թյամբ փայ­լում է, դժվար է: BBC-ին, ի վեր­ջո, բա­ցի քա­րոզ­չու­թյու­նից, նա­եւ փոր­ձում էր պար­զել, թե այդ ծրա­գիրն ի՞նչ ար­դյունք ու­նի, այդ թվում՝ ին­չո՞ւ ար­ցախ­ցի­նե­րի հիմ­նա­կան մասն այդ­պես էլ հա­կա­ռու­սա­կան դիր­քե­րի չի անց­նում, եւ ե­րե­ւի հաս­կա­ցավ. Ար­ցա­խում հաս­կա­նում են, որ հա­կա­ռու­սա­կան դիր­քեր զբա­ղեց­նե­լու ար­դյուն­քը լի­նե­լու է ար­տա­գաղ­թը կամ ադր­բե­ջա­նա­կան են­թա­կա­յու­թյու­նը, եւ եր­կու տար­բե­րակն էլ մեր­ժում են: Իսկ այդ դեպ­քում բրի­տա­նա­ցի­նե­րին չի հա­ջող­վում լու­ծել գեր­խն­դի­րը՝ ռու­սա­կան զոր­քե­րի հե­ռա­ցումն Ար­ցա­խից, ա­պա նա­եւ՝ Հա­յաս­տա­նից: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ քա­նի դեռ մի­ջանց­քը փակ է մնում, նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծի մա­սին խո­սելն ա­նի­մաստ է: Վեր­ջա­պես, մո­տե­նում է այն կրի­տի­կա­կան կե­տը, ո­րից այն կողմ մի­ջանց­քը փակ պա­հե­լը նա­եւ Բաք­վի հա­մար է խնդիր դառ­նա­լու. ծրա­գիրն ա­ռա­ջին հեր­թին ուղղ­ված է ռուս­նե­րի դեմ, եւ հարց է, թե ո՞ր պա­հին դա կհասց­նի հա­րա­բե­րու­թյու­ննե­րի լուրջ խզման:

Իսկ Մոսկ­վա­յի հետ սրա­ցում­նե­րի գնա­լու հա­մար այս պահին Ա­լի­ե­ւի հա­մար ա­մե­նա­ան­հար­մարն է: Ա­ռանց «մեծ եղ­բոր» պրակ­տիկ օգ­նու­թյան, ու­նե­նա­լով մի­այն բրի­տա­նա­իս­րա­յե­լյան «խորհր­դատ­վա­կան» օգ­նու­թյու­նը, Մոսկ­վա­յի հետ սրա­ցում­նե­րին դի­մա­նա­լը դժվար գործ կլի­նի: Իսկ «մեծ եղ­բայ­րը» գործ­նա­կա­նում ար­դեն մտել է նա­խընտ­րա­կան թո­հու­բո­հի մեջ, ո­րը դժվար է ա­սել, թե ուր կտա­նի, եւ Էր­դո­ղանն ու­նի Մոսկ­վա­յի օգ­նու­թյան կա­րի­քը: Կարճ ա­սած, վի­ճա­կը քիչ-քիչ դառ­նում է փա­կու­ղա­յին, ո­րից դուրս գա­լու հա­մար Ա­լի­ե­ւը կա՛մ պետք է նոր պա­տե­րազմ սկսի, ո­րի ռիս­կե­րը հսկա­յա­կան են, կա՛մ ինչ-որ պատր­վա­կով բա­ցի մի­ջանց­քը՝ ա­ռանց բրի­տա­նա­ցի­նե­րի գերխն­դրի՝ ռուս­նե­րի հե­ռաց­ման հար­ցը լու­ծե­լու:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ