• 27/01/2023

Թրամփը կոչ է արել դադարեցնել ուկրաինական պատորազմը քանի դեռ այն չի վերաճել միջուկային պատերազմի

Թրամփը կոչ է արել դադարեցնել ուկրաինական պատորազմը քանի դեռ այն չի վերաճել միջուկային պատերազմի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային արևմտյան տանկերի մատակարարումից հետո հակամարտությունը կարող է միջուկային հարթություն ձեռք բերել և կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը։

ԱՄՆ-ն նախօրեին հայտարարել է ուկրաինացի զինվորականներին 31 միավոր ժամանակակից ամերիկյան Abrams տանկերի փոխանցման մասին։

«Նախ տանկեր, հետո միջուկային զենքեր: Դադարեցրեք այս խելահեղ պատերազմը հիմա: Դա այնքան հեշտ է անել»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Թրամփը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի, և ասել, որ եթե ինքը մնար նախագահ, ռազմական գործողություններ չէին լինի։