• 27/01/2023

Մենք պատերազմո՞ւմ ենք Ռուսաստանի հետ. Չգիտեի. Խորվաթիայի նախագահը ցնցված է Բերբոկի խոսքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք պատերազմո՞ւմ ենք Ռուսաստանի հետ. Չգիտեի. Խորվաթիայի նախագահը ցնցված է Բերբոկի խոսքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը մեկնաբանել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի սկանդալային հայտարարությունը, ով Ստրասբուրգում ասել է, որ բոլորը պետք է զենք մատակարարեն Ուկրաինային, հակառակ դեպքում «Ռուսաստանն ու Պուտինը կհաղթեն»՝ եզրակացնելով, որ «մենք պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ»։

«Գերմանիայի արտգործնախարարը նախօրեին Ստրասբուրգում անգլերենով ասաց, որ մենք պետք է միասնական լինենք, քանի որ պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ։ Ես մեջբերում եմ. «Մենք պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ».

Ես չգիտեի: Միգուցե Գերմանիան նորից պատերազմո՞ւմ է Ռուսաստանի հետ: Հաջողություն նրանց, գուցե ավելի լավ ստացվի, քան 70 տարի առաջ։ Դե իսկ մենք ոչ մեկի հետ չենք պատերազմում։

Եվ ես չգիտեմ, թե ինչպես տանկերը կօգնեն Ուկրաինային։ Միգուցե նրանք օգնեն, կամ գուցե այրվեն այնպես, ինչպես Իրաքում։ Մենք դա չենք քննարկելու, և խնդրում ենք լուրջ վերաբերվել դրան: Ես ինքս կպնդեմ սա այնքան, որքան կարող եմ»,- եզրափակեց նա։