• 27/01/2023

Պուտինը նոր մեծ հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում. Bloomberg

Պուտինը նոր մեծ հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում. Bloomberg

Պուտինը նոր մեծ հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում: Այս մասին է գրում Bloomberg-ը:

Հարձակման վերսկսումը կարող է սկսվել արդեն փետրվար-մարտ ամիսներին, կարծում են Կրեմլին մոտ կանգնած Bloomberg-ի աղբյուրները։ Նրանց մեկնաբանությունները համահունչ են Ուկրաինայի և նրա դաշնակիցների մտավախություններին, և հարձակումը կարող է սկսվել մինչև Կիևը մարտական ​​տանկեր ստանալ ԱՄՆ-ից և Եվրոպայից:

Պուտինի վճռականությունն ազդարարում է պատերազմի ևս մեկ մահացու էսկալացիա, քանի որ Կիևը մերժում է զինադադարի ցանկացած տարբերակ: