• 29/01/2023

Թեհրանում հարձակման են ենթարկվել նաեւ կառավարական շենքե՞րը

Թեհրանում հարձակման են ենթարկվել նաեւ կառավարական շենքե՞րը

Կիրակի գիշերը հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներում։ Մի շարք քաղաքներում հայտարարվել է օդային տագնապ։

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արեւելյան Ադրբեջանի նահանգի Շահիդ-Սալիմի քաղաքում հրդեհվել է շարժիչային յուղի խոշոր գործարան։

Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ անօդաչու սարքերով հարձակվել են նաև ռազմական պահեստի և զինամթերքի արտադրության կենտրոնի վրա։

Պայթյունների ձայներ են լսվել նաև Թեհրանում: Ականատեսների վկայությամբ՝ Իրանի մայրաքաղաքի երկինք են բարձրացրել ինքնաթիռներ։ Տեղի բնակիչների խոսքով՝ Թեհրանում հարձակման են ենթարկվել կառավարական շենքերը։

Զոհերի և վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան։

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է անօդաչու թռչող սարքի հարձակումը զինամթերքի արտադրության կենտրոններից մեկի վրա։

«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել ՊՆ կենտրոններից մեկի վրա»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ «Դրանցից մեկը խփվել է։ հակաօդային պաշտպանության համակարգով, իսկ մյուս երկուսն ընկան պաշտպանական թակարդներն ու պայթեցին»։

Թե որ երկրին են պատկանում իրանական ռազմական օբյեկտի վրա գրոհած անօդաչու սարքերը, Իրանի իշխանությունները դեռ չեն հայտնել։

«Ալ Արաբիա» լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելը հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրանում՝ ոչնչացնելու իր ռազմական արդյունաբերությունը։

Իսրայելը չի ​​մեկնաբանում այս հայտարարությունը։