• 29/01/2023

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. գիշերային հարձակումների ամփոփում

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. գիշերային հարձակումների ամփոփում

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ. գիշերային հարձակումների ամփոփում

– Al Arabiya-ն հաղորդում է, որ Իսրայելը հատուկ գործողություն է սկսել Իրանի ներսում՝ ռազմական արդյունաբերությունը ոչնչացնելու համար, հավանաբար Երուսաղեմում վերջին ահաբեկչությունների ֆոնին:
– Սպահան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել ՊՆ ռազմամթերքի արտադրության կենտրոնում, այն ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը:
– Պայթյուններ են եղել Համադանում, Թավրիզում` անօդաչու թռչող սարքերի գործարաններում և Մալարդում` ռազմամթերքի պահեստը։
– Երկրաշարժ Հոյ Անում՝ հավանաբար հզոր ստորգետնյա պայթյունի հետևանքով։

– Հրդեհ նավթավերամշակման գործարանում. կա նաև տեսանյութ: Պայթյուններ ու հրդեհներ են տեղի ունեցել նաև Թեհրանում և այլ քաղաքներում։
– Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումն ուղղված է եղել ռազմական օբյեկտի վրա։
– Երկրում սկսվել են խափանումներ ինտերնետի աշխատանքի մեջ։ Գրում են նաև, որ հայտնի «Շահիդներ»-ի գործարանը կարող է ոչնչացված լինել: Իրանական 5 հենակետ ռմբակոծվել է։ ՀՕՊ-ն աշխատել է Իրանի քաղաքներում։
– Միաժամանակ Իսրայելը սկսեց ուժեղացնել բանակն ու ոստիկանությունը, ինչպես նաև պարզեցրեց զենքի ձեռքբերման համակարգը։

– Իսրայելի կառավարությունը պաշտոնական հայտարարություններ չի տվել Իրանի վրա հարձակման մասին։