• 29/01/2023

Իրան-Իսրայել պատերազմի մասին լուրերը ֆե՞յկ են

Իրան-Իսրայել պատերազմի մասին լուրերը ֆե՞յկ են

Տարածվում է նաեւ պնդումներն այն մասին, որ Իրանի վրա գիշերային հարձակումների մասին լուրերի մեծ մասը ֆեյկ էր, բացառությամբ նրա, որ դա իսկապես անօդաչու թռչող սարքի հարված ներ եղել են:

Ընդ որում, ֆեյկի մասին խոսող աղբյուրները նաեւ պնդում են, որ անգամ ապացուցված չէ, որ անօդաչուների հարվածներն Իսրայելն է իրականացրել: Հնարավոր է դա կազմակերպված լինի Իրանի ներսում` ընդդիմադիր ուժերի կողմից, նպատակ հետապնդելով հրահրել իրանա-իսրայելյան բախում: Աղբյուրները նաեւ ակնարկում են, որ դրա տակ կարեղ է նաեւ բրիտանական հետք լինի, որտեղից էլ, հատկապես, սրում են Իրանի դեմ սրացումները: Առավել եւս, որ հնարավոր պատերազմի մասին առաջինը սկսեցին խոսել ուկրաինական աղբյուրները, որոնք կառավարվում են Լոնդոնից: Այդ թվում` հենց Իրանի ներսում, Իսրայելի ու Հարավային Կովկասի  ուղղությամբ:

Իհարկե, իրանա-իսրայելյան պատերազմին բոլորը սպասում են առնվազն 10-15 տարի, և դրա մեկնարկի նախադրյալները շատ են։ Թերեւս հենց դա էլ նպաստել է, որ Mi6-ի քարոզչական հնարքի շատ նման այդ ֆեյքն արագորեն տարածվի: