• 30/01/2023

Իրանը միանում է սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Իրանը միանում է սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Իրանը միանում է սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Ու Էրդողանն այս մասին խոսում է հենց այն պահին, երբ Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները մոտենում են «պլենտուսի մակարդակի՞»: Այս դեպքում մեկ այլ հարց է ծագում` իսկ իրականում ո՞ւմ «փոքր եղբայրն» է Ադրբեջանը, Թուրքիայի՞, թե` Իսրայելի:

Այս ֆոնին, ուշագրավ է նաեւ Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնի տեղեկատվությունը, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը դիմել է Իրաքի իշխանություններին` Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու խնդրանքով։