• 30/01/2023

«Նոր Նոստրադամուսը» պնդում է, որ Երրորդ աշխարհամարտը կսկսվի 2023թ.-ին` ավիավթարի պատճառով

«Նոր Նոստրադամուսը» պնդում է, որ Երրորդ աշխարհամարտը կսկսվի 2023թ.-ին` ավիավթարի պատճառով

«Նոր Նոստրադամուսը» պնդում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառն այս տարի կլինի ավիավթարը», եւ այն կսկսվի արդեն 2023թ.-ին:

Քրեյգ Համիլթոն-Պարկերը, ով ստացել է «նոր Նոստրադամուս» անվանումը այն բանից հետո, երբ նա ճիշտ կանխատեսել է թագուհու մահը, կանխատեսում է սարսափելի ավիավթար Թայվանում, որը կարող է այս տարի Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ: Էքստրասենսը բացատրեց, որ կա՛մ երկու սուզանավերի «բախում», կա՛մ երկու ինքնաթիռի վթար կլինի: Միջադեպը շատ ավելի մեծ հակամարտություն կհրահրի Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, և կլինի «ամենալուրջ իրադարձությունը առաջիկա երկու տարիների ընթացքում»:

«Ես վաղուց ասում էի, որ կարծում եմ, որ դա հակամարտություն է լինելու Թայվանի շուրջ, ինչը, կարծում եմ, տեղի կունենա այս տարի», – ասաց էքստրասենսը: Նրա խոսքով, պատահական բախման կամ միջադեպի նման մի բան կլինի: Նա շարունակեց. «Ես զգում եմ, որ սա լուրջ խնդիր է լինելու: Ուկրաինան համեմատության մեջ գունատ կլինի: Ես զգում եմ, որ ի վերջո կլինի նոր Չինաստան, որը կբաժանվի մի քանի երկրների»։