• 01/02/2023

Իրանին մեծ պատերազմի մեջ քաշելու թիկունքին եւս MI6-ի «ականջներն» են

Իրանին մեծ պատերազմի մեջ քաշելու թիկունքին եւս MI6-ի «ականջներն» են

Այն տպա­վո­րու­թյունն է, որ վեր­ջին օ­րե­րին Ի­րա­նի շուրջ տա­րաբ­նույթ մտա­հո­գիչ լար­վա­ծու­թյունն այն սրու­թյամբ է, որ սկսում է ան­գամ խամ­րել ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հան­դեպ գլո­բալ հե­տաքրք­րու­թյու­նը: Եվ դա հաս­կա­նա­լի է. Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն այն «վա­ռո­դի տա­կառն» է, որ­տեղ այս պա­հին մեկ կայծն ան­գամ կա­րող է աշ­խար­հի մասշ­տա­բով հրդեհ ա­ռաջ բե­րել:

ԹԵԺ ՄԹՆՈ­ԼՈՐՏ

Ի­հար­կե, Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ թե­ժա­ցումն­ե­րը տե­սա­նե­լի է­ին դեռ ան­ցած տար­վա վեր­ջին հատ­վա­ծում: Նախ, դրան նպաս­տեց Ռու­սաս­տա­նին ա­նօ­դա­չու­ներ ու­ղար­կե­լու մա­սին թե­ման, ո­րին գու­մար­վեց նա­եւ փոքր հե­ռա­հա­րու­թյան հրթիռ­նե­րի եւ ռու­սա­կան կող­մից՝ ծանր զին­տեխ­նի­կա­յի տրա­մադր­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը: Ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի թե­ժա­ցավ այն բա­նից հե­տո, երբ Ի­րա­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ ու­նե­նա­լու մա­սին, եւ ան­մի­ջա­պես էլ տա­րած­վե­ցին խո­սակ­ցու­թյուն­ներ այն մա­սին, թե Ռու­սաս­տանն է հա­մա­պա­տաս­խան տեխ­նո­լո­գի­ա­նե­րը տվել: Ա­պա այդ խո­սակ­ցու­թյուն­նե­րը, ո­րում, չմո­ռա­նանք, ներգ­րավ­ված է­ին ա­րեւմ­տյան փոր­ձա­գետ­ներն, ու ան­գամ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րը հա­սան նրան, թե բա­ցի տեխ­նո­լո­գի­ա­նե­րից եւ ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­նե­րից, մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ռուս­նե­րը Թեհ­րա­նին նա­եւ մի­ջու­կա­յին զենք են տվել կամ պատ­րաստ են ա­մեն պա­հի տալ:

Ի­րա­կա­նում, թե ինչ է Մոսկ­վան տվել Թեհ­րա­նին եւ ինչ է ստա­ցել, հար­ցի մի կողմն է: Ա­մե­նագլ­խա­վոր փաս­տը, ո­րը, ի­հար­կե, չի կա­րող լրջո­րեն չմտա­հո­գել Ա­րեւ­մուտ­քին, դա այն է, որ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով, այդ թվում՝ ռազ­մա­կան, տնտե­սա­կան, կո­մու­նի­կա­ցի­ոն, բուռն ա­ճի փու­լում են: Իսկ դա, չմո­ռա­նանք, ծանր հար­ված է բրի­տա­նա­կան Mi-6-ի կու­րա­տո­րու­թյան ներ­քո գտնվող ծրագ­րե­րին, ո­րոնք նա­խա­տե­սում են Հա­յաս­տան-Ադրբե­ջան հատ­վա­ծով կտրել ՌԴ-Իրան կա­պի ու­ղի­նե­րը, ա­պա աս­տի­ճա­նա­բար այդ բա­ժա­նա­րար գի­ծը տա­րա­ծել դե­պի Կաս­պից ծով-Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա: Մի­այն թե «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» հայտ­նի տես­լա­կա­նով հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մի­ջո­ցով Ար­ցա­խից ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռաց­նե­լու նախ­նա­կան ծրա­գիրն ան­ցած տա­րե­վեր­ջին հայտն­վեց տե­ղապ­տույ­տի մեջ: Մի կող­մից այն պատ­ճա­ռով, որ Ար­ցա­խը քա­նիցս հրա­ժար­վեց Ադր­բե­ջա­նի կազմ մտնե­լու սցե­նա­րից՝ դրա­նով օ­րա­կար­գում թող­նե­լով ռու­սա­կան ու­ժե­րի մնա­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը: Նա­եւ, որ այդ­պես էլ չհա­ջող­վեց Ի­րա­նում իշ­խա­նա­փո­խու­թյուն կազ­մա­կեր­պել, ո­րից հե­տո Թեհ­րա­նն էլ ա­վե­լի վճռա­կան տո­նով սկսեց դեմ հան­դես գալ ա­մեն տե­սա­կի «Զան­գե­զու­րի մի­ջանցք­նե­րին»՝ ընդ­հուպ սպառ­նա­լով ու­ժի գոր­ծադր­մամբ: Իսկ ա­հա վեր­ջին ծրա­գի­րը, ո­րի հե­տե­ւից բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյան շունչն ա­վե­լի ու ա­վե­լի է զգա­լի դառ­նում, Լա­չի­նի մի­ջանց­քի փա­կումն էր, սա­կայն դա եւս ակն­հայ­տո­րեն դար­ձել է փա­կու­ղա­յին:

Մյուս կող­մից էլ, ժա­մա­նակն այս սցե­նար­նե­րի օգ­տին չի աշ­խա­տում: Այ­սինքն, բա­վա­կան է, որ Ռու­սաս­տա­նը սկսի է­ֆեկ­տիվ ա­ռա­ջըն­թաց ու­նե­նալ Ուկ­րա­ի­նա­յում, որ ոչ մի­այն Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի, այլ նա­եւ Թուր­քի­ա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի (նույ­նիսկ, ե­թե այն­տեղ իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի) գլուխ­նե­րից վերջ­նա­կա­նա­պես դուրս բե­րի հյու­սիս-հա­րավ ա­ռանց­քին դեմ գնա­լու ա­մեն մի ցան­կու­թյուն, ո­րից հե­տո ե­թե ան­գամ «Mi-6-ի շե­ֆը ԿՀՎ-ի շե­ֆի ձեռ­քը բռնած»՝ գա Հա­յաս­տան, հա­զիվ թե բան փոխ­վի: Իսկ ռուս­նե­րը, ի դեպ, ար­դեն բա­վա­կա­նին հա­ջող հար­ձա­կում­ներ ի­րա­կա­նաց­նում են, եւ ա­րեւմ­տյան աղ­բյուր­ներն էլ ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով խո­սում են գլխա­վոր հար­ձակ­ման շատ մոտ լի­նե­լու մա­սին:

Այս­պի­սով, այն տպա­վո­րու­թյունն է, որ Ա­րեւ­մուտ­քին պետք է ա­րա­գո­րեն ինչ-որ բան ա­նել Ի­րա­նի հետ կապ­ված, եւ վեր­ջին օ­րե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ըստ ա­մե­նայ­նի, դրա նա­խեր­գանքն են: Ամ­բողջ հարցն այն է, թե ի՞նչ շան­սեր կան:

ԻՆՉ ՏԵ­ՂԻ ՈՒ­ՆԵ­ՑԱՎ

Պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար, թե դե­պի ուր կա­րող է գնալ Ի­րա­նի հետ կապ­ված այս գերս­րա­ցու­մը, նախ հաս­կա­նալ է պետք, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ:

Խա­ղի մեկ­նար­կը տվեց Թեհ­րա­նում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տան վրա հար­ձա­կու­մը: Ա­ռա­ջին հա­յաց­քից, դա կեն­ցա­ղա­յին հո­ղի վրա տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դեպ էր. ինչ-որ մե­կի կնո­ջը դես­պա­նա­տունն ար­գե­լել է մտնել Ի­րա­նի տա­րածք, ա­մու­սինն էլ ավ­տո­մա­տը վերց­րել եւ ե­կել է «հա­շիվ պա­հան­ջե­լու»՝ սկսե­լով կրա­կել: Մի­գու­ցե այդ­պես է: Բայց նա­եւ կան հար­ցեր: Ա­սենք, ին­չո՞ւ այդ կնո­ջը չէ­ին թող­նում անց­նել Ի­րա­նի տա­րածք, ին­չո՞ւ է­ին մինչ այդ ու­ժե­ղաց­րել դես­պա­նա­տան պաշտ­պա­նու­թյու­նը, այդ թվում՝ Բաք­վից մարդ­կանց բե­րե­լով, եւ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ ան­գամ դրա­նից հե­տո հար­ձակ­վո­ղը կա­րո­ղա­ցավ այդ­քան հան­գիստ մտնել շեն­քի տա­րածք եւ այլն: Վեր­ջա­պես, ե­թե այդ ա­մենն ի­րոք կեն­ցա­ղա­յին մի­ջա­դեպ էր, ին­չո՞ւ Ա­լի­ե­ւը ո­րո­շեց է­վա­կո­ւաց­նել ողջ դես­պա­նա­տու­նը՝ գնա­լով քա­ղա­քա­կան ան­նա­խա­դեպ սրաց­ման: Այն դեպ­քում, երբ դեպ­քից հաշ­ված րո­պե­ներ անց հար­ձակ­վո­ղին ի­րա­նա­կան ի­րա­վա­պահ­նե­րը կա­լա­նա­վո­րել է­ին: Այ­սինքն, ա­վե­լի հա­վա­նա­կան չէ՞, որ դա սո­վո­րա­կան պրո­վո­կա­ցի­ա էր, ո­րը Բաք­վին Ի­րա­նից դես­պա­նա­տու­նը հա­նե­լու ա­ռիթ տվեց, ո­րից էլ օգտ­վե­լով, նախ Գեր­մա­նի­ան (Բեռ­լի­նին սկան­դա­լա­յին ուղ­ղու­թյու­ննե­րով ա­ռաջ գցե­լը կար­ծես թե մո­դա է դառ­նում), ա­պա այդ հիմ­քի վրա նա­եւ Բրի­տա­նի­ան (առանց Mi-6-ի «ականջ­նե­րի» ինչ­պե՞ս կլի­ներ) սկսե­ցին խո­սել ի­րենց դես­պա­նատ­նե­րը տար­հա­նե­լու մա­սին:

Ու հաշ­վի առ­նե­լով, որ այս ա­մե­նը տե­ղի ու­նե­ցավ Ի­րա­նի վրա հար­ձա­կում­նե­րի աղ­մու­կի ֆո­նին, ա­պա գործ­նա­կա­նում բա­ցառ­վում է, որ դրանք ի­րար հետ կապ­ված չլի­նե­ին:

Այս­պի­սով, այն պա­հին, երբ Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տան աշ­խա­տա­կից­ներն ար­դեն հե­ռա­ցել է­ին Ի­րա­նից, լուր հայտն­վեց, որ Սպա­հան քա­ղա­քում զեն­քի ար­տադ­րա­մա­սե­րից մե­կում պայ­թյուն է ե­ղել: Ան­մի­ջա­պես էլ հայտն­վեց նա­եւ տե­սա­նյու­թը, ու հենց դա էլ ա­մե­նա­կաս­կա­ծե­լին էր. այդ ո՞վ էր տե­սախ­ցի­կով զին­ված՝ գի­շե­րա­յին ժա­մին դիր­քա­վոր­վել այդ շի­նու­թյան դի­մաց, որ կա­րո­ղա­ցավ ճիշտ պա­հին տե­սան­կա­րա­հա­նել բուն հար­վա­ծի պա­հը:

Գրե­թե մի­ա­ժա­մա­նակ սկսե­ցին կա­տա­ղի տեմ­պե­րով տա­րած­վել լու­րեր Ի­րա­նի տար­բեր այլ օ­բյեկտ­նե­րի վրա գրո­հե­լու մա­սին, ո­րոնց ար­ժա­նա­հա­վատ տեսք էր տա­լիս հենց Սպա­հա­նի պայ­թյու­նի այդ «պա­տա­հա­կան» տե­սա­նյու­թը: Ընդ ո­րում, զու­գա­հե­ռա­բար ողջ Ի­րա­նով մեկ ին­տեր­նե­տի խնդիր­ներ ա­ռա­ջա­ցան, ո­րի պա­րա­գա­յում այդ բո­լոր լու­րե­րի իս­կու­թյու­նը ստու­գե­լն է­ա­պես դժվա­րա­ցավ, եւ հենց դա էլ այդ սկզբնա­կան պա­հին ար­ժա­նա­հա­վա­տու­թյան տեսք տվե­ց Ի­րա­նի դեմ զանգ­վա­ծա­յին գրոհ­նե­րի մա­սին այդ պատ­մու­թյա­նը:

Ու մի­այն ա­ռա­վո­տյան, երբ Ի­րա­նի հետ կա­պը սկսեց քիչ թե շատ գոր­ծել, հաս­կա­նա­լի դար­ձավ, որ այդ ա­մե­նը, բա­ցա­ռու­թյամբ ե­րե­ւի մի­այն Սպա­հա­նի պայ­թյու­նի, ֆեյք լու­րեր են, եւ Սպա­հա­նում էլ հար­ձա­կումն ի­րա­կա­նաց­վել է ոչ թե իս­րա­յե­լյան հե­ռա­հար հրթի­ռով կամ ա­նօ­դա­չո­ւով, այլ տե­ղից. կի­րառ­վել են փոքր ա­նօ­դա­չու­ներ, ո­րոն­ցից եր­կու­սին ի­րա­նա­կան ու­ժե­րը ոչն­չաց­րել են, իսկ մե­կը պայ­թել է զի­նգոր­ծա­րա­նի տա­նի­քին: Եվ հենց այդ փաս­տը ե­կավ հիմ­նա­վո­րե­լու, որ տե­ղի է ու­նե­ցել մի ամ­բողջ կազ­մա­կերպ­ված օ­պե­րա­ցի­ա, որն ի­րա­կա­նաց­վել է Ի­րա­նում ա­նօ­դա­չու­ներ ար­ձա­կող­նե­րի, տե­սագ­րու­թյու­նը փո­խան­ցող­նե­րի, ա­պա ուկ­րա­ի­նա­կան աղ­բյուր­նե­րի՝ «Իսրա­յե­լը հար­ձակ­վել է…» քա­րոզ­չու­թյան եւ այդ ֆեյ­քա­յին լու­րերն այլ ուղ­ղու­թյու­ննե­րով տա­րա­ծող­նե­րի մի­ջո­ցով: Ու հաշ­վի առ­նե­լով, որ այդ ողջ շղթա­յում քա­րոզ­չա­կան կու­րա­տո­րու­թյու­նը Mi-6-ի ձեռ­քին է, պատ­կե­րը դառ­նում է ա­ռա­վել քան հաս­կա­նա­լի:

Ո՞ՐՆ ԷՐ ՍԱԴ­ՐԱՆ­ՔԻ Ի­ՄԱՍ­ՏԸ

Ո՞րն էր այդ օ­պե­րա­ցի­ա­յի ի­մաս­տը, որ Թեհ­րա­նը պա­հի ազ­դե­ցու­թյան տակ կդի­մի պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի՞: Մի­գու­ցե, բայց դա շատ պրի­մի­տիվ կլի­ներ: Հաշ­վի առ­նե­լով, որ աշ­խար­հի վրա մի­գու­ցե ինչ-որ կարճ պահ այդ ֆեյ­քերն ազ­դե­ցու­թյուն թող­նե­ին, բայց Թեհ­րա­նը տի­րա­պե­տում էր տե­ղե­կատ­վու­թյա­նը, գի­տեր, որ ոչ մի զանգ­վա­ծա­յին հար­ձա­կում էլ չկա, եւ մի­ամ­տու­թյուն կլի­ներ սպա­սել, որ նա կսկսի հրթիռ­ներ ար­ձա­կել Իս­րա­յե­լի ուղ­ղու­թյամբ:

Ա­վե­լի շուտ այն տպա­վո­րու­թյունն է, որ այս ա­մե­նով պար­զա­պես սկսում են Ի­րա­նի շուրջ մթնո­լոր­տը թե­ժաց­նել: Ա­ռա­վել եւս, երբ ա­րեւմ­տյան դես­պա­նատ­նե­րը հայ­տա­րա­րում են Ի­րա­նից տար­հան­վե­լու մա­սին, դա նույն ա­րեւմ­տյան լսա­րա­նի մոտ պետք է որ տպա­վո­րու­թյուն ա­ռա­ջաց­նի, թե Ի­րա­նում պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է: Ա­ռա­վել եւս, որ ա­ռանց այդ էլ Բայ­դենն ար­դեն ան­թա­քույց է խո­սում Ի­րա­նին հար­վա­ծե­լու հե­ռան­կար­նե­րի մա­սին:

Մի խոս­քով, նման է նրան, որ այս գոր­ծո­ղությ­ուն­նե­րով փոր­ձում են Թեհ­րա­նին հու­նից հա­նել՝ նրա դեմ հիբ­րի­դա­յին պա­տե­րազմի պատ­կեր ստեղ­ծե­լով եւ հրահ­րե­լով ար­մա­տա­կան ​​պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի: Այն­պես, որ հնա­րա­վոր լի­նի Ի­րա­նին ագ­րե­սոր «կնքել»: Կստաց­վի՞, լավ: Չի՞ ստաց­վի, կրկին կփոր­ձեն:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ