- 01/02/2023
Բրիտանական խորհրդարանում Ռուսաստանի հետ ուղիղ բախման կոչ են արել
Մեծ Բրիտանիան, որն արդեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ, պետք է «դեմ առ դեմ» առերեսվի Ռուսաստանի հետ: Այս մասին SkyNews-ի եթերում ասել է բրիտանական խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Թոբիաս Էլվուդը։
«Մենք պետք է դեմ առ դեմ հանդիպենք Ռուսաստանի հետ, այլ ոչ թե ամբողջ գործը թողնենք Ուկրաինային»,- ընդգծել է պատգամավորը։
Էլվուդը կոչ է արել ավելացնել Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեն, ինչպես նաև չեղարկել բրիտանական բանակը 10000 հոգով կրճատելու կառավարության ավելի վաղ ընդունած որոշումը:
Չէ, սույն Թոմասը կատարյալ ապուշ չէ, քանի որ իրականում նա գոնե ի պաշտոնա երեւի հասկանում է, թե այդ բախումը Բրիտանիային ինչ օրը կգցի: Առավել եւս նախկին վարչապետ Ջոնսոնի երեկվա սկանդալային հայտարարությունենրից հետո, որտեղ նա խոստովանում է, որ Մոսկվայից մեկ րոպե կպահանջվի, որ Լոնդոն ասվածը գոյություն չունենա: Նաեւ ամերիկյան գեներալների պնդումներից հետո, որ բրիտանական բանակ ասվածը հիմա հազիվ երրորդճչորրորդ կարգի կարող է հավակնել:
Թոմասն ուրիշ բան է ասում, փորձում է Բրիտանիային վախեցնել, թե բանակի բյուջեն չկրճատեք, ընդհակառակը` ավելացրեք: Սովորական փողի կռիվ, որը փորձում է առաջ տանել ռուսների օգնությամբ: Ամեն դեպքում, նայեք Թոմասի դեմքին. նա ռուսների հետ ուղիղ բախման գնացողի տեսք ունի՞: