- 01/02/2023
Պեսկովը հայտնել է՝ որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունների պլաններ չկան։ Ռուսաստանի համար այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն է և դրա նպատակների իրականացումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Առայժմ Պուտինի և Բայդենի միջև բանակցությունների պլաններ չկան, մեր հիմնական նպատակն է շարունակել հատուկ ռազմական գործողությունը, հիմնական նպատակը մեր առաջադրանքների կատարումն է, որոնք նախանշվել են պետության ղեկավարի կողմից», – ասել է Պեսկովը։