- 02/02/2023
Մոսկվան ՀԱՊԿ-ին չի դիմել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն օգնության խնդրանքով. Լավրով
Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ-ի իր գործընկերներին Ուկրաինայում գործողության հետ կապված օգնության խնդրանքով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք ոչ ոքի չենք դիմել նման խնդրանքով: Մենք ելնում ենք նրանից, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, պատերազմը դադարեցնելու համար, որը Արևմուտքը սկսել է ուկրաինական ռեժիմի միջոցով հեղաշրջումից հետո»,- ասել է նա:
«Կարծում եմ, որ դա հաստատ տեղի չի ունենա ապագայում, քանի որ մենք չենք տեսնում մեր զինված ուժերի տեխնիկային աջակցության անհրաժեշտությունը և նրա, թե ինչպես են նրանք աշխատում հատուկ ռազմական գործողության տարածքում», – ասել է Լավրովը հարցազրույցում։