• 04/02/2023

Բայդենի դեմ ներամերիկյան կռվի սուր փուլը սկսվեց

Բայդենի դեմ ներամերիկյան կռվի սուր փուլը սկսվեց

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի գնա պետական ​​պարտքի առաստաղը մեծացնելու` առանց պետական ​​ծախսերի բարեփոխման։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մաքքարթին։

«Ես շատ պարզ կասեմ՝ մենք բաց չենք թողնի պետական ​​պարտքի զուտ (աճ) առանց ծախսային բարեփոխումների։ Ի վերջո, ծախսերի բարեփոխում կլինի»,- ասաց նա։
Մաքքարթին ընդգծել է, որ պետական ​​պարտքի ավելացումը պետք է ուղեկցվի «վարքագծի փոփոխությամբ»՝ կապված պետական ​​ծախսերի հետ։

Այս համատեքստում, իհարկե, ենթադրվում է Բայդենի վարչակազմի չկառավարվող ծախսերի ուսումնասիրություն, հիմնավորվածություն եւ վերահսկողություն: Խոսքը նաեւ Ուկրաինային հատկացված միջոցների մասին է, թե դրանք ինչու են տրվել եւ ինչքանով են հիմնավորված ծախսվել: Ընդ որում, բոլորն են հասկանում, որ այդ հատկացումների մի զգալի մասն «ատկատների» տեսքով, մի զգալի մասն էլ` գողության տեսքով հայտնվել են ամերիկյան եւ ուկրաինական բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվներին: Դե, հիմա էլ Կոնգրեսը հաշվետվություն է պահանջում, որ թույլ տա պետական պարտքի վերին շեմը բարձրացնել: Եթե չբարձրացվի, ԱՄՆ-ն մեկ-երկու ամսից կհայտնվի դեֆոլտի մեջ` բոլոր հետեւանքներով հանդերձ:

Կարճ ասած, Բայդենի դեմ ներամերիկյան կռվի սուր փուլը սկսվեց:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…