- 08/02/2023
Ուկրաինան տանուլ է տալիս պատերազմը, իսկ ԱՄՆ-ն խանգարում է բանակցություններին. New York Times
Ուկրաինային զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ն սրում է իրավիճակը երկրի շուրջ՝ ներքաշելով Վաշինգտոնին հակամարտության մեջ, ինչպես նաև խոչընդոտում է Մոսկվայի և Կիևի բանակցություններին, որը տանուլ է տալիս հակամարտությունը, գրում է New York Times-ի սյունակագիր Քրիստոֆեր Քալդվելը։
«Երկու կողմերն էլ մոտիվացիա ունեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց Բայդենի վարչակազմն այլ ծրագրեր ունի։ Նրանք գրազ են գալիս, որ տանկերի տրամադրումը կարող է բարելավել Ուկրաինայի հաղթելու հնարավորությունները… բայց Բայդենի ռազմավարությունը վատ համբավ ունի էսկալացիայի առումով: Որոշակի կետից հետո ԱՄՆ-ն այլևս չի «օգնի» «խորհուրդ տալով» կամ «մատակարարներով» ուկրաինացիներին… նրանք փոխարինում են Ուկրաինային՝ որպես Ռուսաստանի գլխավոր հակառակորդ մարտի դաշտում»,- գրում է դիտորդը։
Լրագրողը նշում է, որ դեռևս դժվար է հասկանալ՝ արդյոք եկե՞լ է այն պահը, որ ԱՄՆ-ն «փոխարինի» Ուկրաինային հակամարտությունում, թե երբ դա կարող է տեղի ունենալ, և նաև հարցեր է տալիս՝ «ո՞ւմ հետ է հակամարտությունում Ռուսաստանը՝ Ուկրաինայի, թե` Միացյալ Նահանգների» և «ո՞վ սկսեց պատերազմը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև»: Նա հավելում է, որ ԱՄՆ-ի դերը հակամարտությունում «զգալիորեն ավելի ակտիվ է», քան պարզապես Ուկրաինայի օգնության խնդրանքներին պատասխանելը։
Բացի այդ, Ուկրաինան տանուլ է տալիս հակամարտությունը, կարծում է դիտորդը։ Հատկապես այն պատճառով, որ իրավիճակը նմանվել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին, գրում է նա, և նման հակամարտություններում «հակված է հաղթել… դեմոգրաֆիական և արդյունաբերական ռեսուրսներով այն կողմը, որը կարող է ավելի երկար դիմանալ»: