- 09/02/2023
Երկրաշարժի պատճառով Թուրքիան 3 մետրով տեղաշարժվել է Սիրիա նկատմամբ
Երկրաշարժի պատճառով Թուրքիան 3 մետրով տեղաշարժվել է Սիրիա նկատմամբ:
Լիթոսֆերային սալերի տեղաշարժը ցույց տվեց, թե որքան ավերիչ էր երկրաշարժը Թուրքիայում։
Սևով գծված գիծը արաբական սալն է։ Կարմիր գիծը` Անատոլիայի, իսկ կանաչը՝ Ադանայի սալը։
Արաբական սալը Անատոլիականը հրել է 3,5 մետր դեպի հյուսիս և 5,3 մետր դեպի արևմուտք: Իսկ Ադանայի սալը քաշվե է դեպի հարավ։ Արդյունքում, Թուրքիան 4 մետրով հետ է մղվել դեպի արեւմուտք։ Սալերի տեղաշարժերը դեռ կարող են առաջացնել հետցնցումային երկրաշարժեր:
Նշենք նաեւ, որ հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հոգերբիստը, ով կանխատեսել էր Թուրքիայում և Իրանում երկրաշարժերը, գրել է, որ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանը սկսել է փոխվել։