• 10/02/2023

Բումերանգի էֆեկտն այս անգամ գործեց անվրեպ

Բումերանգի էֆեկտն այս անգամ գործեց անվրեպ

Կա մի հայտ­նի տեր­մին, կոչ­վում է բու­մե­րան­գի է­ֆեկտ: Ու­ղիղ ի­մաս­տով՝ բու­մեր­ան­գը միշտ վե­րա­դառ­նում է նե­տո­ղի մոտ: Փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով՝ ինչ ա­նես, մի օր քեզ է վե­րա­դառ­նա­լու: Խո­շոր հաշ­վով, հենց «բու­մե­րան­գի է­ֆեկտն» է նա­եւ բո­լոր հիմ­նա­կան կրոն­նե­րի հիմ­քում՝ ու­րիշ­նե­րին վա­տու­թյուն մի ա­րա, վատ բան մի ցան­կա­ցիր, հա­կա­ռակ դեպ­քում կա պա­տիժ:

ՓՈՍ ՓՈ­ՐՈ­ՂԸ ՀԱՅՏՆ­ՎԵՑ ՓՈ­ՍՈՒՄ

Թուր­քի­ա­յի, ա­վե­լի կոնկ­րետ՝ էր­դո­ղա­նա­կան Թուր­քի­ա­յի պա­րա­գա­յում բու­մե­րան­գի է­ֆեկ­տը գոր­ծեց: Չէ՛, չենք չա­րախն­դում, մար­դիկ են զոհ­նել, նրանց թվում նա­եւ մեր հայ­րե­նա­կից­նե­րը կան: Բայց նա­եւ, երբ Էր­դո­ղա­նը խո­սում է ա­վեր­ված բնա­կա­վայ­րե­րից, երկ­րա­շար­ժից, գո­նե մի պահ հի­շո՞ւմ է, որ իր ան­մի­ջա­կան ջան­քե­րով 2020թ.-ին ա­վեր­վում է­ին ար­ցա­խյան բնա­կա­վայ­րե­րը: Երբ աշ­խար­հից օգ­նու­թյուն է խնդրում, մո­ռա­նո՞ւմ է, որ 1988թ. երկ­րա­շար­ժից հե­տո, երբ գու­մար­վեց ԽՍՀՄ-ի փլու­զու­մը, Հա­յաս­տա­նը հայտն­վեց ծան­րա­գույն վի­ճա­կում, իսկ Թուր­քի­ան փա­կեց «աղե­տի գո­տու» հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող այդ պա­հին մի­ակ եր­կա­թու­ղին: Կամ, երբ հի­մա հու­մա­նի­տար ճգնա­ժա­մից է խո­սում, հաշ­վի չի՞ առ­նում, որ հենց նույն պա­հին իր մանկ­լա­վիկ Ա­լի­ե­ւը նման հու­մա­նի­տար ճգնա­ժամ է ստեղ­ծել Ար­ցա­խի 120 հա­զար հա­յե­րի հա­մար…

Սրա­նով հան­դերձ, մեկ այլ հան­գա­մանք եւս այս օ­րե­րին ա­ռա­ջին պլան է ե­կել: Թուր­քա­կան այս երկ­րա­շար­ժը, ինչ խոսք, ա­ռանց այդ էլ գեր­շի­կա­ցած տա­րա­ծաշր­ջա­նա­յին ներ­կա մթնո­լոր­տում իր է­ա­կան սրբագ­րում­ներն է կա­տա­րե­լու: Փոր­ձենք հաս­կա­նալ, թե ինչ­պի­սի՞:

Նախ հի­շենք, թե ինչ ի­րա­վի­ճա­կում էր Թուր­քի­ան, եւ ինչ սպա­սե­լիք­ներ կա­յին Էր­դո­ղա­նից գլո­բալ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­մաս­տով մինչ երկ­րա­շար­ժը: Ներ­թուր­քա­կան հար­թու­թյու­նում, ի­հար­կե, հիմ­նա­կա­նը սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րի թե­ման էր, ո­րն է­ա­պես սրվել էր ինչ­պես Թուր­քի­ա­յի բարդ տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կի, այն­պես էլ հա­կա­էր­դո­ղա­նա­կան ու­ժեղ կո­ա­լի­ցի­ա­յի ձե­ւա­վոր­ման ար­դյուն­քում: Ընդ ո­րում, այդ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րում կար ԱՄՆ-ից ե­կող սուր ճնշու­մը Էր­դո­ղա­նի հան­դեպ, ինչ­պես նա­եւ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված ո­րոշ գոր­ծոն­ներ (տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան եւ այլն), ո­րոնք կա­րող է­ին օգ­նել Էր­դո­ղա­նին: Ըստ այդմ, նկատ­վում էր էր­դո­ղա­նա­կան հա­մա­կար­գի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րա­ցում ԱՄՆ-ի հետ, եւ բա­նը հա­սավ Թուր­քի­ա­յի ՆԳ նա­խա­րա­րի՝ «Հե­ռաց­րեք կեղ­տոտ ձեռ­քներդ Թուր­քի­ա­յից» աղմ­կա­հա­րույց հայ­տա­րա­րու­թյա­նը: Ու սրան զու­գա­հեռ, նկատ­վում էր նա­եւ Ի­րա­նի եւ ՌԴ-ի հետ Թուր­քի­ա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի դրա­կան զար­գաց­ման դի­նա­մի­կա: Ար­դյուն­քում, այն տպա­վո­րու­թյունն էր, որ Էր­դո­ղա­նը սկսել է աս­տի­ճա­նա­բար լքել ա­մե­րի­կյան ճամ­բա­րը, բայց նա­եւ չկար հա­կա­դիր ճամ­բա­րում տե­ղա­վոր­վե­լու բա­ցա­հայտ, կաս­կած չհա­րու­ցող հայտ: Այ­սինքն, Էր­դո­ղա­նը պա­հում էր բա­րի­կադ­նե­րի ինչ­պես այս, այն­պես էլ այն կող­մում վերջ­նա­կան հանգր­վա­նի շանս, եւ այդ վերջ­նա­կան կողմ­նո­րո­շու­մից էլ, ի­հար­կե, հաս­կա­նա­լի կդառ­նար նա­եւ մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր՝ հա­րավ­կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ Էր­դո­ղա­նի հե­տա­գա քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Այս­քա­նով հան­դերձ, Թուր­քի­ա­յում ակ­տի­վո­րեն ա­ճում է­ին հա­կա­ա­մե­րի­կյան տրա­մադ­րու­թյու­նն­երը, ու մի­ա­ժա­մա­նակ նկա­տե­լի էր, որ Էր­դո­ղա­նը ՌԴ-ի (Իրա­նի) հետ ու­ղիղ բախ­ման գնա­լու հա­կում­ներ ա­ռանձ­նա­պես չէր ցու­ցա­բե­րում, թե­եւ անգ­լո­սաք­սո­նա­կան-իսրա­յե­լյան բլո­կը հա­մա­ռո­րեն նրան մղում էր այդ ուղ­ղու­թյամբ:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԵՐԿ­ՐԱ­ՇԱՐ­ԺԸ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում էլ տե­ղի ու­նե­ցավ երկ­րա­շար­ժը, ո­րի ա­ռաջ բե­րած մի շարք փաս­տեր տե­սա­նե­լի է­ին դեռ ա­ռա­ջին պա­հից: Նախ, բա­ցի Թուր­քի­ա­յից, հար­վա­ծի տակ ըն­կավ նա­եւ Սի­րի­ա­յի հյու­սի­սա­յին հատ­վա­ծը: Բա­ցա­ռու­թյամբ Հա­լե­պի եւ հա­րա­կից ո­րոշ հատ­ված­նե­րի, այդ տա­րածք­նե­րը հիմ­նա­կա­նում թուր­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան գո­տի­ներն է­ին, ո­րի բնակ­չու­թյու­նը Էր­դո­ղա­նի հա­մար ո­րո­շա­կի ռազ­մա­կան հումք էր՝ տար­բեր խնդիր­ներ լու­ծե­լու հա­մար: Օ­րի­նակ, հենց այդ հատ­ված­նե­րից է­ին հա­վա­քագր­ված այն ա­հա­բե­կիչ-զի­նյալ­նե­րը, ո­րոնք 2020թ.-ին կռվում է­ին Ար­ցա­խում, ան­ցած տար­վա կե­սե­րից սկսած՝ Ուկ­րա­ի­նա­յում:

Ընդ ո­րում, թե­եւ Հա­լե­պում կան ո­րոշ ա­վե­րա­ծու­թյուն­ներ, սա­կայն հիմ­նա­կան հար­վա­ծը բա­ժին է հա­սել հենց նշված՝ թր­քահ­պա­տակ տա­րածք­նե­րին, որ­տեղ ամ­բող­ջա­կան բնա­կա­վայ­րեր են հո­ղին հա­վա­սա­րեց­վել: Իսկ սա ար­դեն իսկ ո­րո­շա­կի խնդիր է Էր­դո­ղա­նի հա­մար: Այ­սինքն, ե­թե մինչ այս Էր­դո­ղա­նը կա­րո­ղա­նում էր կո­պեկ­նե­րով վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել այդ ա­հա­բեկ­չա­կան-գրո­հա­յին զանգ­ված­նե­րին, հի­մա ար­դեն ստիպ­ված է լի­նե­լու մտա­ծել հսկա­յա­կան ծախ­սե­րով այդ տա­րա­ծաշր­ջա­նը նվա­զա­գույն կեն­սաա­պա­հով­ման բե­րե­լու մա­սին: Կգնա՞ նման ծախ­սե­րի. քիչ հա­վա­նա­կան է, ա­ռա­վել եւս, որ բուն Թուր­քի­ա­յում հսկա­յա­կան ծախ­սե­րի խնդիր է ա­ռա­ջա­ցել: Մնում է զոր­քե­րը հա­նել եւ այդ տա­րածք­նե­րը վե­րա­դարձ­նել Դա­մաս­կո­սին: Իսկ սա սի­րի­ա­կան ուղ­ղու­թյամբ թու­լաց­նում է ոչ մի­այն Թուր­քի­ա­յի, այլ նա­եւ նույն տա­րածք­նե­րում կենտ­րո­նա­ցած խո­շոր ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րի փաս­տա­ցի տի­րոջ՝ ԱՄՆ-ի դիր­քե­րը: Փո­խա­րե­նը, ամ­րապնդ­վում է ՌԴ-ի եւ Ի­րա­նի դիր­քե­րը:

Իսկ ա­հա բուն Թուր­քի­ա­յում երկ­րա­շար­ժի հասց­րած վնաս­նե­րը, թե­եւ դեռ ան­գամ նախ­նա­կան գնա­հա­տա­կան­ներ չկան, սա­կայն ակն­հայ­տո­րեն ահ­ռե­լի են: Կոնկ­րետ ո՞ւմ վրա կմնա այդ բե­ռը, կպարզվի մոտ եր­կու ամ­սից կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րում:

Ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր ա­րա­գո­րեն տա­րած­ված այն լու­րը, թե այս երկ­րա­շարժն ի­րա­կա­նում ա­մե­րի­կա­ցի­ներն է­ին կազ­մա­կեր­պել՝ որ­պես Էր­դո­ղա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սի պա­տաս­խան: Ի­րա­կա՞ն է այդ լու­րը, թե՝ ոչ: Մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, դա սո­վո­րա­կան հո­րին­վածք է: Սա­կայն կան դեռ հա­զիվ տե­սա­նե­լի նա­խան­շան­ներ, որ տու­ժած տա­րածք­նե­րի բնակ­չու­թյան շրջա­նակ­նե­րում (նկա­տի ու­նենք ա­ռա­ջին հեր­թին թուր­քե­րին, քա­նի որ այդ հատ­ված­նե­րում Թուր­քի­ա­յի այ­լա­զգի քա­ղա­քա­ցի­նե­րի բա­վա­կա­նին մեծ քա­նա­կու­թյուն կա) այդ «բա­ցատ­րու­թյու­նը» սկսել է ակ­տի­վո­րեն աշ­խա­տել: Ի­մաս­տը սա է. ինչ­պես ցույց է տա­լիս նախ­նա­կան պատ­կե­րը, ա­վեր­ված շեն­քե­րի մեջ բա­վա­կան մեծ կշիռ ու­նեն նո­րա­կա­ռույց­նե­րը: Դա նշա­նա­կում է ա­նո­րակ շի­նա­րա­րու­թյուն, որն ի­րա­կա­նաց­վել է Էր­դո­ղա­նի օ­րոք: Այս նախ­նա­կան՝ ո­րո­նո­ղափր­կա­րա­րա­կան օ­րե­րից հե­տո մե­ղա­վոր­նե­րի փնտրտու­քը կդառ­նա հիմ­նա­կան թե­մա: Այ­սինքն, ե­թե հիմ­նա­կան մե­ղադ­րանք­ներն ուղղ­վեն «անո­րակ շի­նա­րա­րու­թյան» գա­ղա­փա­րին, ա­պա Էր­դո­ղա­նի վե­րընտր­վե­լու շան­սե­րը կհա­վա­սար­վեն զրո­յի: Եվ ա­հա, մարդ­կանց հրամց­վում է «Ամե­րի­կա­յի սար­քածն է» սցե­նա­րի գա­ղա­փա­րը, ո­րը կա­րող է ակ­տի­վո­րեն տա­րած­վել տու­ժած շրջան­նե­րի, այդ­տե­ղից էլ՝ ողջ Թուր­քի­ա­յի բնակ­չու­թյան մոտ: Ե­թե հա­ջող­վի, ա­պա դա էլ, ըստ ա­մե­նայ­նի, Էր­դո­ղա­նի հա­մար կդառ­նա ե­րաշ­խա­վոր­ված հաղ­թա­նակ: Մի­այն թե այդ դեպ­քում, ե­թե երկ­րում հա­կա­ա­մե­րի­կա­կա­նու­թյան նման դո­զա ա­ռա­ջաց­նեն, կկա­րո­ղա­նա՞ Էր­դո­ղա­նը վե­րընտր­վե­լու դեպ­քում մնալ ՆԱ­ՏՕ-ում. այ, դա ար­դեն շատ հե­տաքր­քիր հարց է դառ­նում: Ա­ռա­վել եւս, որ երկ­րա­շար­ժի հենց ա­ռա­ջին ժա­մե­րից ՌԴ-ից եւ Ի­րա­նից մի­ան­գա­մայն դրա­կան ազ­դակ­ներ ե­ղան: Թեհ­րա­նը, թե­րեւս, ա­ռա­ջինն էր, որ հայ­տա­րա­րեց օգ­նու­թյան մա­սին եւ ան­մի­ջա­պես էլ ու­ղար­կեց: Ժա­մեր անց ռու­սա­կան փրկա­րար­նե­րի եւ բժիշկ­նե­րի ա­ռա­ջին խումբն ար­դեն Թուր­քի­ա­յում էր (Սի­րի­ա­յում ռուս զին­վո­րա­կան­նե­րը փրկա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մեջ է­ին երկ­րա­շար­ժից ան­մի­ջա­պես հե­տո): Եվ մի­այն ե­րեկ գի­շեր հայ­տա­րար­վեց ա­մե­րի­կյան փրկա­րար­նե­րի եր­կու խմբի մեկ­նե­լու մա­սին, այ­սինքն՝ բա­վա­կա­նին մեծ ու­շա­ցու­մով: Դա այն դեպ­քում, երբ Թուր­քի­ա­յում են ա­մե­րի­կյան զին­վո­րա­կան­նե­րը, ո­րոնց օգ­նու­թյան հետ­քե­րը տե­սա­նե­լի չէ­ին:

Սրանք, ի­հար­կե, հա­մե­մա­տա­բար փոքր դե­տալ­ներ են: Սա­կայն հենց նման դե­տալ­նե­րից էլ ներ­թուր­քա­կան ներ­կա գերզ­գա­յուն ֆո­նում կա­րող են ի հայտ գալ հե­տա­գա նա­խա­սի­րու­թյուն­ները եւ հա­կակ­րանք­նե­րը, այդ թվում՝ ընտ­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված: Ու չմո­ռա­նանք, որ Էր­դո­ղա­նի կար­գի «ծեր աղ­վե­սը»նման բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում կողմ­նո­րոշ­վե­լու եւ իր շահն ա­ռաջ տա­նե­լու մի­ջոց­նե­րի պա­կաս չու­նի:

ԻՆՉ ԿԱ­ՐՈՂ Է Ա­ՆԵԼ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԸ

Բայց, խո­շոր հաշ­վով, երկ­րա­շար­ժը կու­նե­նա նա­եւ հե­տե­ւյալ ան­խու­սա­փե­լի հե­տե­ւան­քը: Կրկնենք, երկ­րա­շար­ժի վնաս­ներն ահ­ռե­լի են: Ով էլ ընտր­վի ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րում, ա­ռաջ­նա­հերթ բախ­վե­լու է հենց այդ փաս­տին: Ա­վե­լի ճիշտ՝ երկ­րա­շար­ժի հե­տե­ւանք­նե­րի հաղ­թա­հար­ման խնդրին: Թե սա ինչ կար­գի ծախ­սեր է պա­հան­ջում, ինչ հա­վե­լյալ բեռ կդառ­նա պե­տա­կան բյու­ջե­ի վրա, իր հեր­թին այս պա­հին դժվար է ա­սել: Բայց մի­ան­շա­նակ է՝ ահ­ռե­լի հա­վե­լյալ բեռ է ա­ռա­ջա­նում: Եվ դա ա­ռանց այդ էլ ծանր տնտե­սա­կան եւ սո­ցի­ա­լա­կան ի­րա­վի­ճա­կում:

Այս ի­րա­վի­ճա­կում, լի­նի Էր­դո­ղա­նը, թե մեկ այլ նա­խա­գահ, կկա­րո­ղա­նա՞ ա­ռա­ջի­կա գո­նե եր­կու-երեք տա­րում շա­րու­նա­կել նույն ագ­րե­սիվ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րը վա­րում էր մինչ երկ­րա­շար­ժը: Քիչ հա­վա­նա­կան է: Ա­ռա­վել եւս, ե­թե ա­պա­գա նա­խա­գա­հը հան­կարծ ո­րո­շի շարժ­վել Ի­րա­նի, էլ չա­սած՝ Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մի ուղ­ղու­թյամբ…

Եկ­րա­շար­ժով հան­դերձ, դեռ մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Էր­դո­ղա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կկա­րո­ղա­նա վե­րընտր­վել: Սա­կայն հենց այն պա­հին, երբ աշ­խար­հում սկսվել են քա­ղա­քա­կան ի­մաս­տով տեկ­տո­նիկ տե­ղա­շար­ժեր, ա­վե­լին՝ դրանք հա­սել են կուլ­մի­նա­ցի­ոն կե­տին, եւ պետք է գոր­ծադ­րել ողջ պո­տեն­ցիա­լը՝ հաղ­թա­կան դիր­քեր վերց­նե­լու հա­մար, Էր­դո­ղա­նը ստա­ցավ այն­պի­սի հար­ված, որը նրա այդ պո­տեն­ցիա­լը է­ա­պես նվա­զեց­նե­լու է: Դա մի­ան­շա­նակ, եւ հենց սա էլ Էր­դո­ղա­նի հա­մար հետ վե­րա­դար­ձած բու­մե­րան­գի հար­վա­ծը կդառ­նա:

Ընդ ո­րում, ե­թե ան­գամ ո­րո­շի խա­ղալ ա­մե­րի­կյան թե­ւի օգ­տին՝ հու­սա­լով, որ ԱՄՆ-ն կօգ­նի ա­րագ հաղ­թա­հա­րել այս ի­րա­վի­ճա­կը, դա էլ մեծ հույս չէ: ԱՄՆ-ն ինք­ը կանգ­նած է դե­ֆոլ­տի շե­մին, մտել է ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազմ, բախ­ման է գնում Ի­րա­նի եւ մյուս ուղ­ղու­թյամբ՝ Չի­նաս­տա­նի հետ եւ հա­զիվ թե այս պա­հին Էր­դո­ղա­նին օգ­նե­լու ռե­սուրս­ներ գտնի: Եվ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, որ Էր­դո­ղա­նը կփոր­ձի ՌԴ-Իրան ուղ­ղու­թյամբ կոնֆ­լիկտ­նե­րի չգնալ՝ գո­նե ներ­կա դիր­քե­րը պա­հե­լու հա­մար:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ