• 10/02/2023

Բրիտանացի գեներալը թվարկել է այն քաղաքները, որոնք շուտով կկորցնի Ուկրաինան

Բրիտանացի գեներալը թվարկել է այն քաղաքները, որոնք շուտով կկորցնի Ուկրաինան

Ուկրաինայի զինված ուժերը շուտով կարող են կորցնել մի քանի խոշոր քաղաքներ ռուսական հատուկ գործողության արդյունքում, կարծում է բրիտանական բանակի գեներալ Ռուպերտ Ջոնսը։ Նրան մեջբերում է Express-ը։

Սպայի խոսքով՝ ուկրաինական զորքերը կարող են կորցնել վերահսկողությունը այնպիսի խոշոր քաղաքների նկատմամբ, ինչպիսիք են Խարկովն ու Զապորոժյեն, ինչպես նաև դուրս գալ Արտյոմիվսկից` մի շարք լուրջ պարտություններից հետո։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ չի կարող հստակ ասել, թե որտեղ են լինելու ամենակարեւոր մարտերը, քանի որ կողմերի ծրագրերը մնում են գաղտնի։

Ջոնսը հատուկ ռազմական գործողության գալիք փուլն անվանել է «շախմատի խաղ»։

«Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կտեսնենք շատ շահարկումներ: Կարծում եմ՝ բոլորիս համար պետք է պարզ լինի, որ այն չի լինելու այն, ինչ մենք բոլորս սպասում ենք»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը զինամթերք չունեն։ Նա զինամթերքի սուր պակասը պայմանավորել է մարտերի բարձր ինտենսիվությամբ։ Վարչակազմի պաշտոնյան նաև հիշեցրել է, որ Կիևին շտապ անհրաժեշտ է զինամթերք, հեռահար հրետանի, տանկեր և կործանիչներ։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…