- 12/02/2023
Եվրադեբիլի՞զմ, թե` ամերիկյան աֆերիստություն. Էստոնիան 10 ինքնաթիռ է տալիս Ուկրաինային, բայց չունի
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի խոսքերը մեջբորում ենք բառացի.
«Մեծ հաճույքով հայտնում եմ, որ այսօր Էստոնիան 10 F-16 կործանիչ է փոխանցել Կիևին: Մինչ մյուս երկրները կասկածի տակ են, մենք օգնություն ենք ցուցաբերում: Ցավոք, մենք չունենք ինքնաթիռներ, բայց փաստը` փոխանցումը վիթխարի բարոյական աջակցություն կլինի Ուկրաինայի ժողովրդի համար։
Եթե այս թիվը բավարար չէ, ապա մենք պատրաստ ենք քննարկել եւս 30 կործանիչների տեղափոխման հարցը»։
Մեկնաբանությո՞ւն. երեւի իմաստ չունի: Միայն մեկ փաստ կարելի է արձանագրել` Էստոնիայի վարչապետը կա´մ շատ ագահ կին է կա´մ էլ բավարար չափով չի սիրում Ուկրաինային: Այն իմաստով, որ նա 10-ի փոխարեն կարող էր միանգամից մի 1000 ինքնաթիռ տալ Ուկարինային, հետն էլ մի 10 000 տանկ: Կամ ինչո՞ւ մանրանալ. կարող էր միանգամից մի 100 հատ միջուկային մարտագլխիկ տալ, եւ վերջ, դրանով միանգամից Ուկրաինայի բոլոր խնդիրները կլուծեր, եւ ռուսները ստիպված կլինեին հանձնվել: Ի դեպ, եթե այդ 1000 ինքնաթիռը չի տալիս, միգուցե սույն եվրոպացի «շատ խելոք» կինը Պուտինի գործակա՞լն է…
Չնայած, կարող է, որ էստոնուհի Կայայի խոսքերն այդքան էլ միամիտ չեն: Էստոնյան, ճիշտ է, 10 F-16 չունի, բայց փոխարենը ամերիկացիներնբ ունեն: Ու եթե հանկարծ Վաշինգտոնը որոշի` Էստոնիային 10 ինքնաթիռ տալ, վերջինս էլ միանգամից դա փոխանցի Ուկրաինային, կյստացվի, չէ՞, որ Էստոնիան ոչ մի F-16 չունենալով, Ուկրաինայի 10 հատ տվեց: