Բախմուտում «Վագները» գրավել է ամուր հենակետի վերածված Կրասնայա Գորա բնակավայրը (Տեսանյութ)
Արտյոմովսկի մոտ գտնվող Կրասնայա Գորա գյուղը (տե´ս քարտեզը) գրավվել է «Վագների» գրոհային խմբերի կողմից:
Եվգենի Պրիգոժինը հաստատել է բնակավայրը ռուսական վերահսկողության տակ անցնելու լուրը։
Միաժամանակ «Վագների» հետ կապված Telegram ալիքները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի Կրասնոգորովկայի կայազորից ոչ ոք ողջ չի մնացել։
Նույն աղբյուրները տեղեկացնում են նաեւ, թե Կրասնայա Գորայի գրավումից հետո ինչ իրավիճակ է Բախմուտում.
1. Շարունակվում են մարտերը Պարսկովևկայի համար, որտեղ արդեն մտել էին ռուսական գրոհային խմբերը։ Հակառակորդը կատաղի դիմադրում է:
2. Բուն քաղաքում մարտերը շարունակվում են նաև քաղաքի հյուսիսում, հյուսիս-արևելքում, հարավ-արևելքում և հարավում։ Իրականում ամեն տան համար փողոցային կռիվներ են լինում։
3. Արտյոմովսկի հարավում մարտեր են ընթանում Կրասնոեի և Չասի Յարի մոտ գտնվող Ստուպոչկայի շրջանում։
4. Քաղաքի խմբի օպերատիվ շրջափակում դեռ չկա. Չասի Յարից մեկ ճանապարհ դեռ հասանելի է մատակարարման համար։