• 13/02/2023

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվողներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, լքել երկիրը։ Պատաճառը հարկադիր մոբիլիզացիան է, կալանավորումներն ու ձերբակալությունների վտանգը։ Դեսպանատունը նախազգուշացրել է, որ սահմանափակ հնարավորություններ ունի ԱՄՆ քաղաքացիներին օգնելու և Ռուսաստանից նրանց թռիչքը կազմակերպելու հարցում, գրում է Forbes-ը։

Միացյալ Նահանգների քաղաքացիները չպետք է պլանավորեն մեկնել Ռուսաստան, իսկ երկրում գտնվողները պետք է շտապ հեռանան, զգուշացրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը։ Դիվանագիտական ​​առաքելության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել երկքաղաքացիներին ԱՄՆ քաղաքացի ճանաչելուց, զրկել հյուպատոսական օգնությունից, մոբիլիզացիայի ենթարկել և զորակոչել զինվորական ծառայության, ինչպես նաև թույլ չտալ նրանց հեռանալ երկրից։

«Եթե ցանկանում եք հեռանալ Ռուսաստանից, պետք է հնարավորինս շուտ ինքնուրույն քայլեր ձեռնարկեք։ ԱՄՆ դեսպանատունը խիստ սահմանափակումներ ունի՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին լքել երկիրը, և փոխադրման տարբերակները կարող են հանկարծակիորեն էլ ավելի սահմանափակվել», – զգուշացրել են դեսպանատանը:

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…