- 14/02/2023
Իսրայելի նախագահը հայտարարել է, որ երկիրը կոլապսի եզրին է
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը ժողովրդին ուղղված հատուկ ուղերձի ժամանակ իրավական բարեփոխումների նախագծի դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ասել է, որ իշխանությունը չի կարելի կաթվածահար անել։
«Ոչ մի իշխանություն չի կարող կաթվածահար լինել»,- ասել է Հերցոգը՝ կոչ անելով Նեթանյահուի կառավարությանը «լսել ցավի ճիչը» ցուցարարներից։
Նախագահը նաև զգուշացրել է, որ «երկիրը գտնվում է սահմանադրական և սոցիալական փլուզման եզրին»։
Յարիվ Լևինի իրավական բարեփոխումների այն մասի առաջին ընթերցումը, որը երկրում բազմահազարանոց բողոքի ակցիաներ է առաջացրել, նախատեսվում է առաջիկա երկուշաբթի օրը։
Բարեփոխման հակառակորդները և բողոքի ակցիաների կազմակերպիչները կոչ են արել բոլոր համախոհներին միանալ համազգային գործադուլին. կոչը հրապարակվել է սոցիալական ցանցերում։