- 15/02/2023
Արևմուտքը սարսափելի ազդանշան ստացավ Ռուսաստանից. The Sun
Երկու Tu-95M ռազմավարական հրթիռակիրների թռիչքը Բերինգի ծովի չեզոք ջրերի վրայով սարսափելի ազդանշան դարձավ Արևմուտքի համար՝ Ուկրաինա զենքի առաքման պատճառով, գրում է հոդվածագիր Ուիլ Ստյուարտը The Sun-ի համար։
«Ռուսական «արջ» միջուկային ռմբակոծիչները թռչում են Ալյասկայի մերձակայքում, իսկ Պուտինը ծաղրում է ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ եւս մեկ ՉԹՕ խոցեցին:
Ռուսաստանը, դեռևս ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ, ավելացրել է օդային պարեկությունը պետությունների սահմանների մոտ։ Այսպիսով, վերջին տարիներին թռիչքների թիվն աճել է վեց անգամ, եզրակացրել է հրատարակությունը։
Մեկ օր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկու Տու-95ՄՍ ռազմավարական հրթիռակիրներ կատարել են պլանային յոթժամյա թռիչք Բերինգի ծովի չեզոք ջրերի վրայով։ Նշվել է, որ հրթիռակիրներին ուղեկցել են Արեւելյան ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման Սու-30 կործանիչները։
Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ հեռահար ավիացիայի օդաչուները կանոնավոր կերպով թռչում են Արկտիկայի, Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի, Սև և Բալթիկ ծովերի և Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով։ Բոլոր զորավարժություններն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խստորեն համապատասխան։