• 16/02/2023

Արեւմտամետ խաղերի կործանարար հետեւանքները

Արեւմտամետ խաղերի կործանարար հետեւանքները

Այն, որ «Արեւ­մուտ­քը մեզ կփրկի» հայտ­նի կար­գա­խո­սը քա­նիցս Հա­յաս­տա­նը հասց­րել է կոր­ծան­ման շե­մին, հայտ­նի փաստ է, օ­րի­նակ­նե­րը բա­զում են: Վեր­ջին օ­րի­նակն էլ 44-օրյա պա­տե­րազմն է, երբ մեր գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն «արեւմ­տյան հրաշք­ներ» է­ին խոս­տա­նում, սա­կայն պա­տե­րազ­մի ժա­մա­նակ «բա­րո­յա­կան օգ­նու­թյու­նից» այն կողմ ո­րե­ւէ բան չտե­սանք: Եվ մի­այն վեր­ջին պա­հին «դա­վա­դիր», «թուր­քին հան­ցա­կից» ռուս­ներն են, որ թույլ չտվե­ցին Ստե­փա­նա­կեր­տի եւ ներ­կա­յիս Ար­ցա­խի վերջ­նա­կան ան­կու­մը:

ԽԱ­ՂԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ Է 2020Թ. ՆՈ­ՅԵՄ­ԲԵ­ՐԻՑ Ի ՎԵՐ

Պա­տե­րազ­մից  հե­տո մի կարճ ժա­մա­նա­կա­հատ­ված նի­կո­լյան թիմն աշ­խա­տում էր Ա­րեւ­մուտ­քի ա­նու­նը շատ չհո­լո­վել՝ ներ­կա­յա­նա­լով «եռա­կողմ ձե­ւա­չա­փի» հա­վա­տա­րիմ հե­տե­ւոր­դի կեր­պա­րով: Ա­լի­եւն իր հեր­թին մի փոքր ա­վե­լի ա­զատ էր՝ հաղ­թա­կան դափ­նի­նե­րի վրա նստած, բայց է­լի աշ­խա­տում էր «եռա­կողմ ձե­ւա­չա­փից» շատ չհե­ռա­նալ. 2020թ.-ի նո­յեմ­բե­րի լույս 9-ի գի­շե­րը Պու­տի­նի հետ ու­նե­ցած ծանր հե­ռա­խո­սազ­րույցն իր դերն ու­նե­ցել էր: Թե­եւ այդ փու­լում էլ ա­րեւմ­տյան ուղղ­վա­ծու­թյան ո­րո­շա­կի քայ­լեր եր­կուսն էլ ա­նում է­ին: Նի­կո­լը սկսեց կա­մաց-կա­մաց շո­շա­փել Մինս­կի խմբի թե­ման, դրա­նով ցույց տա­լով, որ պա­տե­րազ­մի փու­լում Ար­ցախն ամ­բող­ջո­վին ադր­բե­ջա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ թող­նող ա­րեւմ­տյան հա­մա­նա­խա­գահ­նե­րը խա­ղի մեջ մնա­լու հնա­րա­վո­րու­թյուն ստա­նան: Ա­լի­եւն իր հեր­թին օ­րա­կարգ բե­րեց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» գա­ղա­փա­րը, ո­րը Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Թուր­քի­ա ա­ռանց­քի ստեղծ­ման արեւմ­տյան սցե­նա­րի կա­րե­ւո­րա­գույն բա­ղադ­րիչն է: Ընդ ո­րում՝ այդ եր­կու մո­տե­ցումն էլ է­ա­պես հա­կադր­վում է­ին «եռա­կողմ ձե­ւա­չա­փով» նո­յեմ­բե­րի 9-ի եւ դրան հա­ջոր­դած մյուս բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին: Եվ, որ­պես հե­տե­ւանք, ի հայտ ե­կավ «Բրյու­սե­լի ձե­ւա­չափը» ու դրա գա­գաթ­նա­կետ դար­ձած Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ո­րով Նի­կո­լը, ըստ է­ու­թյան, Ար­ցախն ըն­դու­նեց՝ որ­պես Ադր­բե­ջա­նի մաս:

Սա­կայն, ինչ­պես այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում քա­նիցս են­թադ­րել է­ինք, այդ մե­խա­նիզ­մը, ե­թե ան­գամ Նի­կո­լը վերջ­նա­կան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րի՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում թող­նե­լով, չի աշ­խա­տե­լու: Պարզ պատ­ճա­ռով. Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը քա­նի դեռ չի հա­մա­ձայն­վել տե­ղա­փոխ­վել Ադր­բե­ջա­նի կազմ կամ չի հե­ռա­ցել, հա­կա­մար­տու­թյու­նը կար­գա­վոր­ված չէ: Ըստ այդմ, ռու­սա­կան ու­ժե­րը կմնան Ար­ցա­խում: Ա­վե­լին, մնա­լու հիմք կու­նե­նան, ե­թե ան­գամ լրա­նա 5-ամյա ժամ­կե­տը. Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը ար­դեն իսկ զանգ­վա­ծա­յին եր­կու հան­րա­հա­վաք­նե­րով պաշտ­պա­նու­թյուն է խնդրել ռուս­նե­րից, եւ ռու­սա­կան զոր­քերն այդ հիմ­քով կմնան:

Այն, որ Լա­չի­նի մի­ջանց­քի շրջա­փա­կու­մը ծրագր­ված էր մաս­նա­վո­րա­պես ար­ցա­խա­հա­յու­թյա­նը պար­տադ­րե­լու հա­մար՝ կա՛մ հե­ռա­նալ, կա՛մ ըն­դու­նել Ադր­բե­ջա­նի կազմ աս­վա­ծը, ի սկզբա­նե հաս­կա­նա­լի էր: Սա­կայն բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյան քա­վո­րու­թյամբ մեյ­դան բեր­ված այդ սխե­ման եւս խնդրի լուծ­ման մեծ շան­սեր չու­նի: Ռուս­նե­րը մնա­ցին, եւ չկա ո­րե­ւէ ազ­դակ, որ կհե­ռա­նան: Այդ դե­պքում, մնում են նա­եւ ար­ցախ­ցի­նե­րը: Իսկ Ա­լի­ե­ւի հա­մար կա­րող է լուրջ խնդրի վե­րած­վել 100 տո­կո­սա­նոց բլո­կա­դան: Մյուս կող­մից, Նի­կո­լը թե­եւ «ձեռ­քե­րը լվաց» Լա­չի­նի խնդրից, սա­կայն դրա­նով ըն­դա­մե­նը մի­այն ի­րեն խա­ղից դուրս թո­ղեց՝ կորց­նե­լով ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քին մի­ջամ­տու­թյան վեր­ջին հնա­րա­վո­րու­թյու­նը: Իսկ ա­հա Ա­րեւ­մուտ­քը ե­րե­ւի գի­տակ­ցեց, որ սխալ­վել է Հա­յաս­տան մտցրած «դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը» հա­նե­լով եւ հի­մա նոր եւ ա­վե­լի եր­կար ժամ­կե­տով խումբ է գոր­ծու­ղում: Մի­այն թե Նի­կոլն այդ խմբի այ­ցին հա­մա­ձայ­նու­թյուն տա­լով, ար­դեն ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա է վերց­նում: Նկա­տի ու­նենք, որ ա­ռա­ջին խմբի այ­ցի հիմ­քում դրված էր Պրա­հա­յում Ա­լի­ե­ւի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու բա­ցատ­րու­թյու­նը, եւ դա կապ­վում էր Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կի հետ: Իսկ ա­հա այս նոր խմբի պա­րա­գա­յում նման հա­մա­ձայ­նու­թյուն չկա, այ­սինքն՝ Նի­կոլն ան­ձամբ է «դաբ­րո» տվել չգի­տես ին­չի հա­մար Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ եվ­րո­պա­ցի «դի­տորդ­ներ» բե­րե­լու ծրագ­րին ու չի էլ կա­րո­ղա­ն­ում բա­ցատ­րել՝ ին­չո՞ւ են գա­լիս: Հաշ­վի առ­նե­լով, որ եվ­րո­պա­ցի­նե­րը բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում են՝ այս խմբին ու­ղար­կում են, որ­պես «ԵՄ աչ­քերն ու ա­կանջ­նե­րը տե­ղում»: Նա­եւ, որ այն «որե­ւէ կերպ ստա­տուս-քվո չի ե­րաշ­խա­վո­րում»: Այ­սինքն, Հա­յաս­տա­նը ոչ մի ակն­կա­լիք չպետք է ու­նե­նա:

Հի­շեց­նենք, որ Նի­կոլն էլ փոր­ձեց ինչ-որ բա­ցատ­րու­թյուն տալ ՀԱՊԿ խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բին մեր­ժե­լու եւ փո­խա­րե­նը եվ­րո­պա­ցի­ներ բե­րե­լու գա­ղա­փա­րին, բայց  ըն­դա­մե­նը հա­սավ իր հա­մար «ինքնա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քի»՝ խոս­տո­վա­նե­լով, որ եվ­րո­պա­ցի­նե­րին բե­րում է Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը «դի­տար­կե­լու» հա­մար, իսկ դա ոչ այլ ինչ է, քան լրտե­սու­թյուն:

Սրա­նով, ի դեպ, Նի­կո­լը նա­եւ մեկ այլ բան խոս­տո­վա­նեց, որ եվ­րո­պա­ցի­նե­րի այդ այ­ցը Հա­յաս­տա­նին Ադր­բե­ջա­նի հետ հա­կա­մար­տու­թյան հետ կապ­ված ո­րե­ւէ բան չի տա­լու: Այ­սինքն, որ «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի»-ի այս հեր­թա­կան դրսե­ւոր­ման տակ կա ըն­դա­մե­նը լրտե­սու­թյուն եւ վերջ տար­բե­րա­կը:

Ա­լի­եւն էլ իր հեր­թին Լա­չի­նի մի­ջանց­քի պատ­մու­թյան մի­ջո­ցով ցույց տվեց, որ խա­ղում է ա­րեւմ­տյան ծրագ­րե­րի օգ­տին: Իսկ ա­հա Ի­րա­նի հետ կապ­ված պատ­մու­թյու­նը վերջ­նա­կա­նա­պես «պե­չա­տեց» աս­վա­ծը:

ՎԵՐ­ՋԻՆ ԶԳՈՒ­ՇԱ­ՑՈՒՄ

Այս­պի­սով, ու­նենք բա­ռա­ցի­ո­րեն նույն ի­րա­վի­ճա­կը, ինչ 1920թ.-ին: Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում էլ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը բրի­տա­նա­կան ինչ-ինչ խա­ղե­րի ար­դյուն­քում՝ «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» գա­ղա­փարն էր ա­մեն կերպ ա­ռաջ տա­նում: Թուրք-ազե­րի­ա­կան տան­դեմն էլ, թե­եւ թուր­քա­կան հայտ­նի քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­ձայն, եր­կա­կի խա­ղի մեջ էր, բայց է­լի փաս­տա­ցի գոր­ծում էր ա­րեւմ­տյան հրա­հանգ­նե­րով:

Սա­կայն մեկ է­ա­կան տար­բե­րու­թյուն այս օ­րե­րին ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ՝ Թուր­քի­ա­յի երկ­րա­շար­ժը, ո­րը մե­ծա­պես կաշ­կան­դում է Ան­կա­րա­յին: Ինչ­պես են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, դա ստի­պե­լու է Էր­դո­ղա­նին՝ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ կապ­ված քա­ղա­քա­կան կուր­սը վե­րա­նա­յել, եւ այն, որ ար­դեն այս պա­հին ու­նենք նոր ի­րո­ղու­թյուն, հու­շե­լու ե­կավ Պետ­դու­մա­յի խոս­նակ Վյա­չես­լավ Վո­լո­դի­նի՝ նա­խօ­րե­ին արված հայ­տա­րա­րու­թյու­նը՝ Միլ­լի Մեջ­լի­սի ղե­կա­վար Սա­գի­բա Գա­ֆա­րո­վա­յի հետ հան­դի­պու­մից հե­տո:

«Եկեք ել­նենք նրա­նից, որ կա ո­րո­շում՝ ըն­դուն­ված պե­տու­թյուն­նե­րի՝ Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով: Մենք սրա­նով կա­ռաջ­նորդ­վենք եւ մեր կող­մից կա­նենք ա­մեն ինչ, որ­պես­զի այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը կյան­քի կոչ­վեն»,- ա­սել է Վո­լո­դի­նը՝ նա­եւ ընդգ­ծե­լով. «Եվ նրանք, ով­քեր հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի ուղ­ղու­թյամբ, կա­րող են պար­զա­պես կորց­նել եր­կի­րը»: Ու որ­պես օ­րի­նակ Վո­լո­դի­նը բե­րում է Ուկ­րա­ի­նա­յի եւ Հա­րավս­լա­վի­ա­յի դեպ­քե­րը, ո­րոնք ար­դեն իսկ եվ­րո­պա­կան ե­ւ ա­մե­րի­կյան խա­ղե­րի ար­դյուն­քում հայտն­վել են ծան­րա­գույն վի­ճա­կում. Հա­րավս­լա­վի­ան, որ­պես եր­կիր, ար­դեն չկա, Ուկ­րա­ի­նան էլ դրա շե­մին է: «Հե­տեւ­ա­բար, ցան­կա­նա­լով ներգ­րա­վել Եվ­րա­խորհր­դա­րա­նին եւ ԵԽԽՎ-ին, մենք պետք է 10 ան­գամ մտա­ծենք եւ կշռա­դա­տենք, թե դա ինչ­պես կա­րող է ա­վարտ­վել՝ օգ­տա­գոր­ծե­լով Ուկ­րա­ի­նա­յի, Հա­րավս­լա­վի­ա­յի եւ այլ երկր­նե­րի օ­րի­նա­կը: Ով ու­զում է խա­ղա­ղու­թյուն, ով ցան­կա­նում է կար­գա­վո­րել ի­րա­վի­ճա­կը, պետք է ոչ մի­այն հե­ռու մնա այս քվազի խորհր­դա­րան­նե­րից՝ ԵԽԽՎ-ից եւ Եվ­րա­խորհր­դա­րա­նից, այլ հստակ գի­տակ­ցի, որ նրանց ներգ­րա­վու­մը կսրի ի­րա­վի­ճա­կը, ա­վե­լի ու ա­վե­լի շատ խնդիր­ներ կստեղ­ծի: Իսկ ե­թե դա ա­նում են, ու­րեմն պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրեն հե­տե­ւանք­նե­րի հա­մար»,- ընդգ­ծեց Վո­լո­դի­նը:

Ա­ռա­ջին հա­յաց­քից այն տպա­վո­րու­թյունն է, որ վեր­ջին միտքն ուղղ­ված է բա­ցա­ռա­պես Նի­կո­լին. նա է հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նում «եվրո­պա­կան կա­ռույց­նե­րի ուղ­ղու­թյամբ», էլ չա­սած, որ եվ­րո­պա­ցի­նե­րին բե­րում է Հա­յաս­տա­նում ռուս­նե­րի ու­նե­ցած ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը դի­տար­կե­լու: Ի­հար­կե, սա կա, եւ ի­հար­կե, ակ­նար­կը նա­եւ Նի­կո­լին է վե­րա­բե­րում: Ու նկա­տենք, որ նման ծայ­րա­հեղ կոշտ հայ­տա­րա­րու­թյուն ար­վեց ան­գամ այն բա­նից հե­տո, երբ վեր­ջին օ­րե­րին նկատ­վում է, որ Նի­կո­լը փոր­ձում է ո­րո­շա­կի բա­նակ­ցա­յին դի­նա­մի­կա պահ­պա­նել ռուս­նե­րի հետ, այդ թվում՝ Լավ­րո­վի հետ կա­պի, ար­ցա­խյան թե­մա­յով զբաղ­վող՝ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Խո­վա­ե­ւի հա­յաս­տա­նյան այ­ցի տես­քով եւ այլն: Բայց երբ դրան հա­ջոր­դում է նման կոշտ հայ­տա­րա­րու­թյունը, ա­պա սա նշա­նա­կում է, որ կա՛մ այդ գոր­ծըն­թա­ցը Մոսկ­վան հա­մա­րում է ան­բա­վա­րար, այ­սինքն՝ Խո­վա­ե­ւի այցն ար­դյու­նա­վետ չի ե­ղել, կա՛մ էլ, որ նի­կո­լյան այդ քայ­լե­րը վստա­հու­թյուն չեն ներշն­չում: Իսկ չվստա­հե­լու պատ­ճառ Մոսկ­վան ու­նի: Մաս­նա­վո­րա­պես, եվ­րո­պա­կան «դի­տորդ­նե­րի» այ­ցի ժամ­կետ է հայ­տա­րար­վել փետր­վա­րի 20-ը, եւ դա ոչ մե­կը չի չե­ղար­կել: Այ­սինքն, ռու­սա­կան ուղ­ղու­թյամբ ինչ-որ քայ­լեր կա­տա­րե­լով, Նի­կո­լը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կում է ա­րեւմ­տյան ծրա­գիրն ա­ռաջ տա­նե­լու գործ­նա­կան քայ­լե­րը:

Բայց նա­եւ ա­սել, թե հայ­տա­րա­րու­թյան մի­ակ հաս­ցե­ա­տե­րը Նի­կոլն է, սխալ կլի­նի: Ա­լի­ե­ւը եւս, կրկնենք, թե­եւ իր տա­րածք ե­վրո­պա­ցի «դի­տորդ­ներ» չի բե­րում, բայց ոչ պա­կաս լուրջ խա­ղե­րի մեջ է Ա­րեւ­մուտ­քի հետ: Այ­սինքն, ե­թե բա­նը հաս­նի «պե­տու­թյուն կորց­նե­լուն», ա­պա, չնա­յած հա­մե­մա­տա­բար բա­րեն­պաստ վի­ճա­կին, Ադր­բե­ջա­նը եւս կա­րող է նման ռիս­կի տակ հայտն­վել: Չնա­յած, Վո­լո­դի­նը Գա­ֆա­րո­վա­յի հետ այդ հան­դիպ­ման ժա­մա­նակ ստո­րագ­րեց Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նա­գիր Պետ­դու­մա­յի եւ Միլ­լի Մեջ­լի­սի մի­ջեւ, որն ա­ռա­ջին նման պայ­մա­նա­գիրն է: Նա­եւ, ո­րո­շում է կա­յաց­վել  ստեղ­ծել բարձր մա­կար­դա­կի միջ­խորհր­դա­րա­նա­կան  հանձ­նա­ժո­ղով: Այ­սինքն, Ա­լի­ե­ւը, ինչ­պես միշտ, ու­նի ռե­զեր­վա­յին տար­բե­րակ­ներ եւ հի­մա դրանք խա­ղի մեջ է դրել՝ փոր­ձե­լով հե­ռա­նալ ռիս­կի գո­տուց: Բայց դրա հա­մար ա­վե­լի լուրջ գործ­նա­կան քայ­լեր են ռուս­նե­րը նրա­նից սպա­սում:

Իսկ Նի­կո­լի հա­մար, թե­րեւս, պահ­պան­վում են գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հայտ­նի եր­կու տար­բե­րակ­նե­րը: Շա­րու­նա­կել «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» քա­ղա­քա­կան կուր­սը՝ պատ­մա­կան բո­լոր օ­րի­նակ­ներն աչ­քի ա­ռաջ պա­հե­լով: Եվ երկ­րոր­դը՝ գնալ ռուս­նե­րի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ուղ­ղու­թյամբ, ո­րի մա­սին, ի դեպ, ժա­մա­նա­կին այն­քան դրվա­տան­քով էր խո­սում, բայց հե­տո ո­րո­շեց Հա­յաս­տան եվ­րո­պա­ցի­ներ բե­րել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ