• 16/02/2023

Ինչու Մոսկվան Հայաստանի ուղղությամբ նման կոշտության անցավ հենց այս պահին

Ինչու Մոսկվան Հայաստանի ուղղությամբ նման կոշտության անցավ հենց այս պահին

Ի դեպ, նա­խօ­րե­ին հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ նա­եւ Լու­կա­շեն­կոն: ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րին նկա­տի ու­նե­նա­լով՝  նա Դա­շին­քի գլխա­վոր քար­տու­ղար Տաս­մա­գամ­բե­տո­վի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ա­սաց. «Եթե ​​ինչ-որ մե­կը մտա­ծում է, որ Ուկ­րա­ի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ հա­կա­մար­տու­թյու­նը մեր հա­կա­մար­տու­թյու­նը չէ, ո­րը մենք ինչ-որ տեղ հան­գիստ կնստենք, նման բան չի լի­նի: Գա­լիս է ժա­մա­նա­կը, բա­ռա­ցի­ո­րեն վա­ղը, երբ անհ­րա­ժեշտ կլի­նի ո­րո­շել, ո­րո­շա­կի դիր­քո­րո­շում ըն­դու­նել»:

Հայ­տա­րա­րու­թյան թիվ 1 հաս­ցե­ա­տե­րը, թե­րեւս, Ղա­զախս­տանն է, բայց այն վե­րա­բե­րում է նա­եւ Հա­յաս­տա­նին: Այ­սինքն, «բա­ռա­ցի­ո­րեն վա­ղը» նա­եւ Հա­յաս­տա­նը պետք է վերջ­նա­կան կողմ­նո­րո­շում հայտ­նի՝ բա­րի­կադ­նե­րի ո՞ր թե­ւում է գտնվում: Չէ, խոսքն այն մա­սին չէ, թե զորք պետք է ու­ղար­կի Ուկ­րա­ի­նա: Պար­զա­պես պետք է կողմ­նո­րոշ­վի՝ Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ եվ­րո­պա­ցի «դի­տորդ­նե՞ր» է բե­րում, թե՞ ՀԱՊԿ խա­ղա­ղա­պահ­ներ: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նա­եւ Վո­լո­դի­նի ծանր հայ­տա­րա­րու­թյու­նը «երկիր կորց­նե­լու» հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին:

Այս ա­ռու­մով օ­րա­կարգ է գա­լիս նա­եւ  հետեւյալ հար­ցը, իսկ ին­չո՞ւ Վո­լո­դի­նը, ա­վե­լի կոնկ­րետ՝ նրա շուր­թե­րով Մոսկ­վան այս մա­սին եւ հենց այդ տո­նայ­նու­թյամբ հայ­տա­րա­րեց հենց այս պա­հին (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248921&l=am): Մի կող­մից, ի­հար­կե, դա կապ­ված է Թուր­քի­ա­յի հետ: Բո­լորն են հաս­կա­նում, որ երկ­րա­շար­ժի ար­դյուն­քում Թուր­քի­ան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում դիր­քա­յին նկա­տե­լի կո­րուստ­ներ է ու­նե­ցել եւ դեռ ու­նե­նա­լու է: Եվ դա, ի­հար­կե, ա­ռաջ­նա­հերթ կեր­պով վե­րա­բե­րում է Հա­րա­վա­յին Կով­կա­սին, ո­րը կա­րող է ո­րո­շա­կի վա­կո­ւում ա­ռա­ջաց­նել: Ընդ ո­րում, տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժա­յին բա­ղադ­րիչ չու­նե­ցող եւ հիմ­նա­կան հաշ­վարկ­նե­րը թուր­քա­կան ու­ժա­յին բա­ղադ­րի­չի հետ կա­պող Ա­րեւ­մուտ­քին դժվար կլի­նի փո­խա­րի­նում գտնել: Ա­ռա­վել եւս, որ նա­եւ Վրաս­տա­նում է լուրջ խնդիր ուր­վագծ­վել: Հի­շեց­նենք, որ օ­րերս վար­չա­պետ Ղա­րի­բաշ­վի­լին բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց, թե Վրաս­տա­նին ՌԴ-ի հետ ­պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու փոր­ձե­րը չեն դա­դա­րում: Նա նա­եւ մատ­նան­շեց, թե հենց դրա հա­մար էլ Վրաս­տան է ու­ղարկ­վել նախ­կին նա­խա­գահ Մի­խե­իլ Սա­ա­կաշ­վի­լին: Այ­սինքն, դա նա­եւ շատ պարզ ակ­նարկ է, թե ով­քեր են ու­ղար­կել, այն է՝ այդ որ ուժն է փոր­ձում Վրաս­տա­նում «երկրորդ ճա­կատ» բա­ցել: Ու ե­թե բա­նը հա­սել է նրան, որ պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին ու­ղիղ տեքս­տով նման մե­ղադ­րանք­ներ է հղում Ա­րեւ­մուտ­քին, նշա­նա­կում է, որ Վա­շինգ­տո­նը վրա­ցա­կան ուղ­ղու­թյամբ եւս վե­րահս­կո­ղու­թյան կորս­տի լուրջ խնդիր ու­նի, եւ դա էլ իր հեր­թին է ա­վե­լաց­նում տա­րա­ծաշր­ջա­նա­յին վա­կո­ւու­մը:

Իսկ ա­հա Վո­լո­դի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը ե­կավ հու­շե­լու, որ Մոսկ­վան չի հա­պա­ղում այդ վա­կո­ւու­մը լցնել:

Սա­կայն ա­սել, թե Լու­կա­շեն­կոն կով­կա­սյան ի­րո­ղու­թյուն­նե­րը նկա­տի ու­նե­նա­լով է խո­սում «բա­ռա­ցի­ո­րեն վա­ղը ո­րո­շա­կի դիր­քո­րո­շում ըն­դու­նե­լու» անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, սխալ կլի­ներ: Սխալ կլի­ներ նա­եւ դա կա­պել  ՀԱՊԿ Մի­ա­վոր­ված շտա­բի պետ Ա­նա­տո­լի Սի­դո­րո­վի հայ­տա­րա­րու­թյան հետ, թե՝ ՀԱՊԿ-ի ընդ­լայն­ման հնա­րա­վո­րու­թյուն կա՝ բա­րե­կա­մա­կան երկր­նե­րի, այդ թվում՝ ՇՀԿ-ի ան­դամ­նե­րի հաշ­վին: Իսկ ՇՀԿ-ում են, չմո­ռա­նանք, Չի­նաս­տա­նը, Հնդկաս­տա­նը, եւ օ­րերս վերջ­նա­կա­նա­պես մի­ա­ցավ նա­եւ Ի­րա­նը:

Չէ, այս բո­լոր դե­տալ­նե­րը Լու­կա­շեն­կո­յի ա­սա­ծի հետ ո­րո­շա­կի կապ ու­նեն: Սա­կայն հենց «վա­ղը կողմ­նո­րոշ­վե­լու» խնդի­րը, թե­րեւս, կապ­ված է նա­եւ մեկ այլ հան­գա­ման­քի հետ, թե ինչ է լի­նե­լու «մյուս օ­րը»: Մո­տ օ­րերս հնա­րա­վոր գլո­բալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շար­քում ա­ռաջ­նա­յին դի­քե­րում է այն պնդու­մը, որ ռուս­նե­րը պատ­րաստ­վում են մեծ հար­ձակ­ման: Ընդ ո­րում, ռու­սա­կան տար­բեր աղ­բյուր­ներ մին­չեւ իսկ քար­տեզ­ներ են ներ­կա­յաց­նում՝ հնա­րա­վոր հար­ձակ­ման հնա­րա­վոր ուղ­ղու­թյուն­նե­րի մա­սին, իսկ ա­րեւմ­տյան աղ­բյուր­նե­րը սկսել են 7-10-օրյա ժա­մա­նա­կա­ցույց, նա­եւ Բե­լա­ռու­սի տա­րած­քից գրո­հե­լու սցե­նար (Լու­կա­շեն­կո­յին չենք մո­ռա­նում) հնչեց­նել:

Ի­հար­կե, ա­մե­նաս­տույ­գը ռու­սա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը գի­տի՝ երբ է հար­ձակ­վելու, որ­տեղ: Բայց, կար­ծես, ի­րոք նման է նրան, որ նման հար­ձա­կու­մը սա­րե­րի հե­տե­ւում չէ, եւ ե­թե չլի­նի ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս, ա­պա գար­նա­նա­յին հա­լոց­նե­րը դա կհե­տաձ­գեն մին­չեւ ա­մառ, երբ Ա­րեւ­մուտ­քը նա­եւ տան­կե­րի մեծ քա­նա­կու­թյուն կհասց­նի մա­տա­կա­րա­րել Ուկ­րա­ի­նա­յին:

Եվ նկա­տենք, որ նման հար­ձա­կու­մը, ե­թե հա­ջող լի­նի, ոչ մի­այն կտա բա­զում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րի պա­տաս­խա­նը, այլ նա­եւ կհստա­կեց­նի ի­րար դեմ կանգ­նած եր­կու հա­մաշ­խար­հա­յին բե­ւեռ­նե­րի դի­մա­կա­յու­թյան գի­ծը: Դա ար­դեն բո­լո­րի հա­մար է վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման պա­հանջ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ