- 17/02/2023
Ուկրաինան ամեն գնով կպահի Բախմուտը. Դմիտրի Կուլեբան
Ուկրաինան ամեն գնով կպահի Բախմուտը, հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Բախմուտը կպահվի, և նրանք, ովքեր դժգոհում են թանկ գնից և զոհաբերություններից, չպետք է մոռանան, որ եթե մենք նահանջենք, մեկ այլ քաղաք կդառնա նոր Բախմուտ», – ասաց Կուլեբան:
Ի դեպ, «թանկ գնից» դժգոհում է առաջին հերթին Ուկրաինայի գերագույն հրամանատար Զալուժնին, ով ռազմական տեսանկյունից մի քանի գլխով բարձր է Կուլեբայից, նրա նախագահ կոմիկ Զելենսկուց եւ վերջինիս ողջ շրջապատից: