- 18/02/2023
Պրիգոժինը տեղեկացրեց Բախմուտում ուկրաինական պաշտպանության ամենաառանցքային կետերից մեկի` Պարասկովիևկայի գրավման մասին (Քարտեզ)
«Պարասկովիևկա բնակավայրն ամբողջությամբ գտնվում է «Վագների» ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Չնայած զինամթերքի մատակարարման խնդիրներին, չնայած մեծ կորուստներին և արյունալի մարտերին, տղաները ամբողջությամբ գրավեցին Պարասկովիևկայի ամբողջ տարածքը։ Շնորհակալություն նրանց: Հերոսներ»։
Այս լուրը հենց նոր տարածել է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը:
Պարասկովիևկան այս պահին Բախմուտի մարտերում ամենաառանցքային բնակավայրերից մեկն է, որն ուկրաինական բանակը փորձում էր պահել բոլոր ջանքերով, թեեւ գրեթե «կաթսայի» վիճակում էր (այս մասին հայտնել էինք նախօրեին): Բանն այն է, որ պահելով Պարասկովիևկան, ուկրաինական ուժերն էապես կաշկանդում էին հյուսիսային հատվածից Բախմուտի շրջապատման գործընթացը (քարտեզը պարզ ցույց է տալիս): Ավելին, այն արգելակում էր հյուսիսից Բախմուտը խորը շրջապատման մեջ վերցնելու օպերացիային: Հիմա արդեն այդ խնդիրը ռուսական ուժերը չունեն: