- 18/02/2023
Ինչ են պայմանավորվել Պուտին ու Լուկաշենկոն (Տեսանյութ)
Պուտինի ու Լուկաշենկոյի այսօր կայացած հանդիպումը (պաշտոնական մասը) հետաքրքիր էր այն սկսվելուն պես:
«Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք գալ»,- խոսքը սկսեց Պուտինը, եւ Լուկաշենկոն արձագանքեց. «Կարծես կարող էի չհամաձայնվել»:
Ինչ է սա նշանակում, դեռ հասկանալ է պետք: Մինչ այդ նշենք, որ քննարկվել եւ գործնականում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետեւյալ հարցերի շուրջ` նախ ֆիքսելով հետեւյալը.
– «Խաղաղասեր» երկրները չկարողացան խստացնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի պատժամիջոցները, ներմուծման փոխարինումն առաջ է ընթանում,
– երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին հասել է 50 միլիարդ դոլարի,
— Ռուսական ընկերությունները բելառուսական ՏՏ ընկերություններից ավելի քան 300 մլն դոլարի ծառայություններ են պատվիրել,
— Ռուսաստանի և Բելառուսի 28 դաշնակցային ծրագրերն ավարտվել են 80%-ով,
– Մինսկը 100%-ով կատարել է Մոսկվայի հետ պայմանավորվածությունները անվտանգության ոլորտում 2022թ.-ին,
– Բելառուսը պատրաստ է մտնել ՄիԳ-25-ի արտադրություն՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։
Սակայն հիմնական թեմաներից մեկը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, այսպես ասած, «ինտեգրացիոն համակարգօ խորացումն էր»: Իսկ լրատվամիջոցները հայտնում են «ԽՍՀՄ 2» մեգանախագծի մեկնարկը տալու հավանականության մասին: Ինչ է խոսվել այս մասին, դեռ պարզում ենք: