• 18/02/2023

Նորիդ «Ալեքսանդրապոլի պայմանագրի» շեմին ենք, այս անգամ Նիկոլի կամոք

Նորիդ «Ալեքսանդրապոլի պայմանագրի» շեմին ենք, այս անգամ Նիկոլի կամոք

Ինչ­քան էլ որ Միր­զո­յան Ա­րոն փոր­ձի քա­րո­զել, թե Թուր­քի­ա իր այ­ցը եւ Չա­վու­շօղ­լո­ւի հետ հան­դի­պու­մը կապ­ված էր «բա­զում կյան­քեր խլած ա­ղե­տով» եւ, ըն­դա­մե­նը ա­ռի­թից օգտ­վե­լով, նա­եւ վե­րա­հաս­տա­տեց «Թուր­քի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­բող­ջա­կան կար­գա­վոր­ման՝ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման ու Հա­յաս­տա­նի եւ Թուր­քի­ա­յի մի­ջեւ սահ­մա­նի ամ­բող­ջա­կան բաց­ման հար­ցում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը եւ ձգտու­մը», սա­կայն ակն­հայ­տո­րեն դա ա­մե­նապ­րի­մի­տիվ բլեֆն է: Ու դրանում դժվար չէ հա­մոզ­վե­լը:

ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Նախ, այդ ին­չո՞ւ պետք է վա­զես այլ եր­կիր՝ «ցա­վա­կցու­թյուն հայտ­նե­լու», այն էլ՝ թշնա­մա­կան եր­կիր, ո­րը 30 տա­րի սահ­ման­ներդ փա­կել է: Ու­րիշ այդ ո՞ր մի երկ­րի արտ­գործ­նա­խա­րա­րը գնաց Ան­կա­րա՝ «ցա­վակ­ցե­լու»: Երկ­րոր­դը, իսկ ին­չո՞ւ գո­նե ձե­ւի հա­մար Ա­րոն չգնաց նա­եւ Սի­րի­ա, ո­րը Հա­յաս­տա­նի հա­մար բա­րե­կա­մա­կան եր­կիր է, եւ որ­տեղ բա­ռա­ցի­ո­րեն հայ­կա­կան հսկա­յա­կան հա­մայնք կա: Ի­հար­կե, այս հար­ցե­րի պա­րա­գա­յում Ա­րոն պետք է ինչ-որ բա­ցատ­րու­թյուն մո­գո­ներ եւ փորձեր իր այ­ցը բա­ցատ­րել՝ որ­պես Սպի­տա­կի երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ Թուր­քի­ա­յի գոր­ծու­նե­ու­թյան պա­տաս­խան: Բայց ստիպ­ված լի­նե­լով է­լի պրի­մի­տիվ մա­նի­պու­լյա­ցի­ա­յի գնալ: Բանն այն է, որ 1988թ.-ին Թուր­քի­ան ո­րե­ւէ պե­տա­կան օգ­նու­թյուն Հա­յաս­տա­նին չի տվել: Ըն­դա­մե­նը թր­քա­հա­յու­թյան հան­գա­նա­կած օգ­նու­թյու­նը Հա­յաս­տան հասց­նե­լու հա­մար պար­տադ­րել է, որ այն ներ­կա­յաց­վի պե­տու­թյան ա­նու­նից, եւ վերջ: Եվ սրա­նով հի­մա ԱԳ նա­խա­րա­րի այցը բա­ցատ­րե­լը մեկ բան է նշա­նա­կում՝ ա­վե­լի ռե­ալ ո­րե­ւէ այլ բա­ցատ­րու­թյուն սրանք չու­նե­ին:

Այս­պի­սով այն, որ ի­րա­կա­նում այդ այ­ցի բուն ի­մաս­տը քա­ղա­քա­կանն էր՝ հայ-թուր­քա­կան «հաշ­տե­ցում» աս­վածն ա­ռաջ տա­նելն էր, կաս­կած լի­նել չի կա­րող: Նա­եւ դժվար չէ հաս­կա­նալ, թե ով է կանգ­նած դրա թի­կուն­քին: Այս օ­րե­րին եվ­րո­պա­նե­րում տար­բեր լի­բե­րաս­տա­կան չի­նով­նիկ­ներ իս­կա­կան հրճվան­քի մեջ են, թե այս ինչ «հրա­շա­լի մար­դա­սի­րա­կան քայլ» ա­րեց Հա­յաս­տա­նը, օգ­նու­թյուն է ու­ղար­կում, սահ­ման է բաց­վում, ան­ձամբ ԱԳ նա­խա­րա­րը գնում է ցա­վակ­ցե­լու: Այ­սինքն, քա­նի դեռ սահ­մա­նը մեկ-երկու ան­գամ բաց­վել է, պետք է ա­ռի­թից օգտ­վել եւ տա­րի­նե­րի ծրա­գիրն ա­րա­գո­րեն փոր­ձել ա­ռաջ տա­նել: Մի փոքր հե­տո կա­րող է ար­դեն ուշ լի­նել: Թուր­քի­ան այս պա­հին դեռ մի­այն հստա­կեց­նում է իր ա­պա­գա քա­ղա­քա­կան տես­լա­կա­նը՝ դրա­նում նե­րա­ռե­լով երկ­րա­շար­ժի, դրա հե­տե­ւանք­նե­րի վե­րաց­ման եւ ա­ռա­ջի­կա­յում ընտ­րու­թյուն­ներ ա­նել-չա­նե­լու հրա­մա­յա­կան­նե­րը, եւ ով ի­մա­նա, թե ինչ շրջա­դար­ձեր կա­րող են լի­նել:

Բա­ցի այդ, ո­րն էլ ա­վե­լի կա­րե­ւոր է. այս պա­հին, թե­եւ քիչ տե­սա­նե­լի, բայց գե­րակ­տիվ փու­լում է նա­եւ հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը, ո­րի թի­կուն­քում է­լի ա­րեւմ­տյան ա­կանջ­նե­րը պարզ ցցված են: Ու սա եւս պատ­ճառ է, որ զու­գա­հեռ ակ­տի­վաց­նեն նա­եւ հայ-թուր­քա­կան ուղ­ղու­թյու­նը: Ա­մեն դեպ­քում այն, որ ան­գամ երկ­րա­շար­ժի պա­րա­գա­յում այդ եր­կու գոր­ծըն­թաց­ներն Ան­կա­րան չի տա­րան­ջա­տում, «Արա­բա­թի» հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ա­վե­լորդ ան­գամ ֆիք­սեց Չա­վու­շօղ­լուն, ընդ ո­րում, շատ հե­տաքր­քիր ձե­ւով: Այս­պես, մինչ Ա­րոն խո­սում էր այն մա­սին, թե պայ­մա­նա­վոր­վել են. «Անի­ի կա­մուր­ջը վե­րա­նո­րո­գել, ինչ­պես նա­եւ հոգ տա­նել հա­մա­պա­տաս­խան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի մա­սին՝ սահ­մա­նի ամ­բող­ջա­կան բաց­մանն ըն­դա­ռաջ», Չա­վու­շօղ­լուն միտ­քը «մի փոքր» այլ կերպ ձե­ւա­կեր­պեց: «Հա­յաս­տա­նի՝ Թուր­քի­ա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում տե­ղի ու­նե­նա­լիք ա­ռա­ջըն­թա­ցը մեր տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյուն եւ բար­գա­վա­ճում կա­պա­հո­վի: Իմ գոր­ծըն­կեր Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հետ խո­սե­ցինք Հա­յաս­տա­նի եւ Թուր­քի­ա­յի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման  գոր­ծըն­թա­ցում կա­տար­վե­լիք քայ­լե­րի, ինչ­պես նա­եւ ի­րե­նից տե­ղե­կու­թյուն­ներ ստա­ցանք Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­մընդգր­կուն խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Ես այս­տե­ղից հա­տուկ ու­զում եմ ա­սել, որ այս 3 երկր­նե­րը, ե­թե ան­կեղծ քայ­լեր ա­նեն, Հա­րա­վա­յին Կով­կա­սում հաս­տա­տուն խա­ղա­ղու­թյուն կհաս­տա­տենք»:

Ի՞նչ է նշա­նա­կում «տե­ղի ու­նե­նա­լիք ա­ռա­ջըն­թա­ցը», որ ա­մեն ինչ ար­դեն պայ­մա­նա­վոր­վել-վեր­ջաց­րե՞լ են: Սա­կայն այս­տեղ մեկ պարզ հարց կա՝ իսկ ի՞նչ են պայ­մա­նա­վոր­վել Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հար­ցի հետ կապ­ված, ա­ռանց ո­րի կոնկ­րե­տաց­ման պար­զա­պես հնա­րա­վոր չէ ոչ մի հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թաց: Ա­սել, թե Թուր­քի­ան իր հայտ­նի դիր­քե­րից նա­հան­ջել է, ո­րե­ւէ ազ­դակ չկա: Բայց ա­հա, երբ նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րը եւս բառ ան­գամ չեն խո­սում հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում Ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յի մա­սին, եւ պարզ­վում է, որ չնա­յած դրան, «առա­ջըն­թաց է տե­ղի ու­նե­նա­լու», սա մեկ տպա­վո­րու­թյուն է թող­նում՝ ու­րաց­ման: Հա­մե­նայն­դեպս, այդ միտքն է ա­ռաջ տա­նում նա­եւ նախ­կին վար­չա­պետ Բագ­րա­տյա­նը՝ հի­շեց­նե­լով փաս­տը, որ օ­րերս Մեք­սի­կան ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, իսկ նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­ներն ան­գամ մի հա­սա­րակ շնոր­հա­կա­լու­թյուն չհայտ­նե­ցին: «Ամբողջ պե­տա­կան հա­մա­կար­գով գնա­ցել է հրա­ման՝ ու­շադ­րու­թյուն մի դարձ­րեք: Մեր պե­տու­թյու­նը առն­վազն պետք է շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­ներ…»: Իսկ դա մեկ տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րու­թյուն ու­նի՝ ու­րա­ցում:

ԻՆՔ­ՆԱ­ԿՈՐ­ԾԱՆ­ՄԱՆ ՄԵ­ԽԱ­ՆԻ­ԿԱ

Սա­կայն Չա­վու­շօղ­լո­ւի հայ­տա­րա­րու­թյան հիմ­նա­կան ի­մաս­տի մա­սին չմո­ռա­նանք: Այս­պի­սով, նա հեր­թա­կան ան­գամ հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թա­ցը սեր­տո­րեն կա­պեց հայ-ադրբե­ջա­նա­կա­նի հետ: Ընդ ո­րում, ե­թե նա «տե­ղե­կու­թյուն­ներ ստացավ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­մընդգր­կուն խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ» եւ դրա­նից հե­տո ա­նա­ռար­կե­լի տո­նով պնդում է, թե՝ «առա­ջըն­թաց է տե­ղի ու­նե­նա­լու», նշա­նա­կում է, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սով Ա­րո­յի փո­խան­ցած «տե­ղե­կու­թյուն­նե­րը» նման հիմ­քեր տա­լիս են: Կարճ ա­սած, որ այդ պայ­մա­նա­գի­րը «սա­րե­րի հե­տե­ւում» չէ:

Ու հա­զիվ է­ին այս լու­րե­րը տա­րած­վել, երբ հայտ­նի դար­ձավ, որ Նի­կո­լը պատ­րաստ­վում է փետր­վա­րի 17-19-ը մեկ­նել Գեր­մա­նի­ա՝ Մյուն­խե­նի անվ­տան­գու­թյան հա­մա­ժո­ղո­վին, որ­տեղ կլի­նի նա­եւ Ա­լի­ե­ւը:

Մյուն­խե­նում կլի­նի՞ Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի պաշ­տո­նա­կան հան­դի­պում, պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րը դեռ խու­սա­փում են մեկ­նա­բա­նել: Իսկ դա գո­նե մեկ բան հու­շում է՝ նման հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու ուղ­ղու­թյամբ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ «տա­կից» տար­վում են: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով Մյուն­խե­նի փաս­տը, դժվար չէ հաս­կա­նալ, որ կազ­մա­կեր­պողն Ա­րեւ­մուտքն է: Իսկ այդ դեպ­քում, բնա­կա­նա­բար, սե­ղա­նին է դրվե­լու տխրահռ­չակ «Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» սցե­նա­րը, չբա­ցա­ռենք՝ վերջ­նա­կան պայ­մա­նագ­րի տես­քով:

Թե ինչ է դա են­թադ­րում, հայտ­նի պատ­մու­թյուն է: Հի­շեց­նենք, «Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան» հիմ­քում դրված էր Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը, ո­րով Ար­ցա­խը փաս­տա­ցի մնում էր Ադր­բե­ջա­նի տա­րած­քում: Եվ ե­թե սրան զու­գա­հեռ «լուծ­վում» է նա­եւ հայ-թուր­քա­կան «հաշ­տեց­ման» հար­ցը, ա­պա Նի­կո­լին կմնա մեկ բան՝ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել ռու­սա­կան բա­նա­կին՝ 30 տա­րի Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը պա­հե­լու հա­մար եւ խնդրել հե­ռա­նալ:

Կարճ ա­սած, որ Հա­յաս­տա­նի գլխին «Ալեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նա­գիր-2» են սար­քում, վա­ղուց էր տե­սա­նե­լի, ին­չին քա­նիցս անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Հի­մա այն տպա­վո­րու­թյունն է, որ խա­ղը մտել է եզ­րա­փա­կիչ փուլ:

Ա­սենք, դա­տե­լով նա­եւ այն ծայ­րա­հեղ կոշտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հե­ղե­ղից, որն այս օ­րե­րին գա­լիս է Մոսկ­վա­յից, նո­րից կա­րե­լի է հաս­կա­նալ, որ ի­րոք այդ «եզրա­փա­կիչ փու­լին» ենք հա­սել, եւ Հա­յաս­տա­նը գնում է ինք­նա­ոչն­չաց­ման ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հով: Հեր­թա­կան նման ազ­դա­կը կա­րե­լի է հա­մա­րել ԵՏՄ ինս­տի­տու­տի տնօ­րեն, քա­ղա­քա­գետ Վլա­դի­միր Լե­պե­խի­նից ե­կած ազ­դա­կը: Նախ, որ հայ ժո­ղո­վուր­դը հույս չու­նե­նա, թե Թուր­քի­ա­յի հետ նման խա­ղե­րը ինչ-որ կերպ կբա­րե­լա­վեն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կամ կփո­խեն տա­րա­ծաշր­ջա­նի ի­րադ­րու­թյու­նը: Քա­նի որ Ան­կա­րան շատ պրագ­մա­տիկ, բա­վա­կան կոշտ եւ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն տա­նում է իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գի­ծը, եւ դրա­նում Հա­յաս­տա­նի շա­հեր աս­վա­ծը պար­զա­պես գո­յու­թյուն չու­նեն: Ի­մաստն ըն­դա­մե­նը սա է. «Տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քի­ա­յի, հա­մա­պա­տաս­խա­նա­բար՝ Ադր­բե­ջա­նի ազ­դե­ցու­թյան ու­ժե­ղա­ցու­մը կշա­րու­նակ­վի: Այդ գոր­ծո­նի մի­ջո­ցով կու­ժե­ղա­նա ՆԱ­ՏՕ-ի ազ­դե­ցու­թյու­նը, փոր­ձեր կձեռ­նարկ­վեն Ռու­սաս­տա­նին դուրս մղել Հա­րա­վա­յին Կով­կա­սից»: Հենց նման վեկ­տորն էր, որ 2,5 տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նին հասց­րեց 44-օրյա պա­տե­րազ­մի, քա­նի որ հայ ժո­ղո­վուր­դը ուշ­քի չե­կավ: «Ուստի ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում պետք է կա­րեկ­ցանք հայտ­նել, բայց Թուր­քի­ա­յի հետ սի­րա­խաղն ա­նի­մաստ է»,- միտքն ա­վար­տում է փոր­ձա­գե­տը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ