• 18/02/2023

«ԽՍՀՄ 2»-ի սցենարը նորից օրակարգում է

«ԽՍՀՄ 2»-ի սցենարը նորից օրակարգում է

Հա­յաս­տա­նի շուրջ ներ­կա ի­րա­վի­ճա­կը նշա­նա­կո՞ւմ է, որ սա վերջն է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=249103&l=am): ԵՏՄ ինս­տի­տու­տի տնօ­րեն  Վլա­դի­միր Լե­պե­խինն այն միտքն է ա­ռաջ տա­նում, ո­րը ժա­մա­նա­կին քա­նիցս ընդգ­ծե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ճա­կա­տա­գի­րը վճռվում է Ուկ­րա­ի­նա­յում: «Եթե Ռու­սաս­տանն ար­ժա­նա­պատ­վո­րեն դուրս գա դրա­նից (ուկրա­ի­նա­կան պա­տե­րազ­մից- Հեղ.) եւ հաս­նի իր նպա­տակ­նե­րին, ա­պա դրա­նից հե­տո կփոր­ձի վե­րա­դարձ­նել իր ազ­դե­ցու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, եր­կա­րաձ­գել խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում եւ Գյում­րի­ի ռազ­մա­բա­զա­յում»: Ե­թե պարտ­վի, կլի­նի հա­կա­ռա­կը:

Իսկ մինչ այդ, Ռու­սաս­տա­նը պետք է պա­հի դիր­քե­րը եւ ա­ռա­ջին հեր­թին Ար­ցա­խում, հաշ­վի առ­նե­լով, որ հիմ­նա­կան հար­վա­ծը հենց այս ուղ­ղու­թյամբ է: Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լու Mi-6-ի սցե­նա­րը կար­ծես թե տե­ղապ­տույտ է մտել: Հի­մա շա­րու­նա­կում է ակ­տիվ փու­լում մնալ Ար­ցա­խում ներ­քա­ղա­քա­կան խժդժու­թյուն­նե­րի թե­ման, ո­րի հիմ­նա­կան ի­մաս­տը կա­ռա­վար­ման ներ­կա հա­մա­կար­գի ոչն­չա­ցումն է, եւ քա­նի որ բա­ցառ­վում է ընտ­րու­թյուն­նե­րով այլ հա­մա­կարգ ստեղ­ծե­լը, ա­պա նման վի­ճա­կում եր­կար դի­մադ­րել Ար­ցա­խը հա­զիվ թե կա­րո­ղա­նա: Բայց ա­մեն դեպ­քում ռուս­նե­րը փոր­ձում են այս գոր­ծըն­թա­ցը վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս չթող­նել, ին­չի մա­սին է խո­սում նա­եւ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի եւ Ռու­բեն Վար­դա­նյա­նի պար­բե­րա­կան այ­ցե­րը Մոսկ­վա, եւ նման հեր­թա­կան այ­ցի մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներ ե­ղան օ­րերս:

Սա­կայն գլխա­վո­րը, կրկնում ենք, մնում է Ուկ­րա­ի­նան: Նա­եւ այն քա­ղա­քա­կան վե­րա­կա­ռու­ցում­նե­րը, ո­րոնք այս օ­րե­րին ի­րա­կա­նաց­նում է Մոսկ­վան: Նախ, Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց Ռու­սաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան նոր հա­յե­ցա­կար­գի մա­սին՝ ընդգ­ծե­լով, որ դրա ա­ռանց­քա­յին դրույթ­նե­րից է դառ­նա­լու Ա­րեւմուտ­քի գե­րա­կա­յու­թյա­նը վերջ դնե­լու հար­ցը: Սա ար­դեն ա­մե­նա­ու­ղիղ եւ ա­մե­նա­բաց տեքստով մար­տահ­րա­վեր է Վա­շինգ­տո­նին: Այ­սինքն, որ Ռու­սաս­տա­նն ու­ղիղ հա­վակ­նու­թյուն է ներ­կա­յաց­նում՝ վե­րա­կանգ­նել այն աշ­խար­հա­կար­գը, ո­րը կար ԽՍՀՄ-ի օ­րոք: Եվ հաշ­վի առ­նե­լով այն սերտ շփում­նե­րը, ո­րոնք այս օ­րե­րին նկատ­վում են Ի­րա­նի եւ Չի­նաս­տա­նի մի­ջեւ, նա­եւ փաս­տը, որ ի­րա­նա­կան պե­տա­կան եւ փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը եւս բա­ցա­հայտ խո­սում են ա­մե­րի­կյան հե­գե­մո­նի­ա­յի վեր­ջը տա­լու մա­սին, ա­պա կա­րե­լի է հաս­կա­նալ, որ ի­րա­վի­ճակն ի­րոք տե­ղա­փոխ­վել է գլո­բալ բե­ւեռ­նե­րի հա­կա­մար­տու­թյան փուլ: Չնա­յած, այս օ­րե­րին Եվ­րո­պա­յում է Չի­նաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Բան Ին, այն­տե­ղից կայ­ցե­լի Ռու­սաս­տան, այ­սինքն՝ ռուս-չի­նա­կան ուղ­ղու­թյամբ դեռ հստա­կե­ցում­ներ սպաս­վում են: Բնա­կա­նա­բար, այն ուղղ­վա­ծու­թյա­մբ, ո­րը բխում է չին-ամե­րի­կյան վեր­ջին սրա­ցում­նե­րից:

Մյուս կող­մից, այն տպա­վո­րու­թյունն է, որ Մոսկ­վա­յում այլ եւ մի­ան­գա­մայն խոր­քա­յին ծրագ­րեր են հա­սու­նա­ցել: Վեր­ջին մեկ-երկու օ­րե­րին «ԽՍՀՄ 2» ստեղ­ծե­լու հայտ­նի տես­լա­կա­նի մա­սին խո­սակ­ցու­թյու­նն­երը ռու­սա­կան տե­լեգ­րա­մյան տի­րույ­թում եւ այլ հար­թակ­նե­րում գե­րակ­տիվ մա­կար­դա­կի են հա­սել:

Լու­րե­րը հիմն­վում են այն փաս­տի վրա, որ Աբ­խա­զի­ա­յի եւ Հա­րա­վա­յին Օ­սի­ա­յի ղե­կա­վար­նե­րը պատ­րաստ­վում են փետր­վա­րի 22-ին այ­ցե­լել Մոսկ­վա եւ անձ­նա­կան հան­դի­պում­ներ ու­նե­նալ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գա­հի հետ: Մինչ այդ, Պու­տի­նը պատ­րաստ­վում է հան­դի­պել Լու­կա­շեն­կո­յի հետ: Այս­տե­ղից փոր­ձա­գետ­նե­րը եզ­րա­կաց­նում են, որ այդ հան­դի­պում­նե­րի ար­դյուն­քում այս ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րում կա­րող են հայ­տա­րար­վել ո­րոշ հան­րաք­վե­նե­րի կամ ին­տեգ­րա­ցի­ոն այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին:

Բա­ցի այդ, հնա­րա­վոր է, որ ին­տեգր­ման շրջա­նակ­նե­րում նմա­նա­տիպ գոր­ծըն­թաց­ներ տե­ղի ու­նե­նան Պրիդ­նեստ­րո­վյե­ում, սա­կայն այն­տեղ հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը դեռ հա­վա­սա­րակշռ­ված դիր­քո­րո­շում ու­նի եւ պատ­րաստ չէ հապ­ճեպ ո­րո­շում­ներ կա­յաց­նել: «Փետր­վա­րի 22-ին մենք կխո­սենք այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նը չի ա­ճում նոր շրջան­նե­րով, այլ ձեւ­ա­վո­րում է մի մեծ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյուն՝ լի­ա­կա­տար մի­ա­ձուլ­ման հե­ռան­կար­նե­րով: Բայց մինչ այժմ մենք խո­սում ենք նման դա­շին­քի մա­սին, հենց ո­րի հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է կա­րե­ւոր ազ­դակ լի­նի ա­րեւմ­տյան է­լի­տա­նե­րի հա­մար»,- ման­րա­մաս­նում են մի շարք հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­ներ մի­ա­ժա­մա­նակ: Եվ այն, որ Աբ­խա­զի­ա­յի նա­խա­գահ Աս­լան Բժա­նի­ան ար­դեն իսկ մոտ տաս­նօ­րյա աշ­խա­տան­քա­յին այ­ցով ժա­մա­նել է Մոսկ­վա, եւ ծրագր­ված է հան­դի­պում Պու­տի­նի հետ, իր հեր­թին է ա­նուղ­ղա­կի­ո­րեն ակ­նար­կում աս­վա­ծի մա­սին: Հաս­տատ­ված է նա­եւ, որ Լու­կա­շեն­կոն եւս այս օ­րե­րին հան­դի­պե­լու է Պու­տի­նի հետ:

Թե ին­չու է խոս­վում փետր­վա­րի 22-ի մա­սին, դա եւս կա­րե­լի է հաս­կա­նալ: Այդ օ­րե­րին՝ փետր­վա­րի 22-ից մին­չեւ 24-ը (ըստ տար­բեր աղ­բյուր­նե­րի) նա­խա­տես­ված է նա­եւ ՌԴ նա­խա­գա­հի ու­ղեր­ձը՝ ուղղ­ված Պետ­դու­մա­յին, ո­րը պետք է լի­ներ ան­ցած տա­րե­վեր­ջին, սա­կայն հե­տաձգ­վեց: Հի­շա­տակ­ված լու­րե­րը կապ­վում են հենց դրա հետ, որ նման Մի­ու­թյան մա­սին կհայ­տա­րար­վի հենց այդ ու­ղեր­ձում:

Ի դեպ, Պու­տի­նի ու­ղեր­ձի հետ կապ­ված աղմ­կոտ լու­րե­րի հե­ղեղ է նա­եւ ա­րեւմ­տյան մա­մու­լում: Հիմ­նա­կա­նում խոս­վում է, որ դա ռու­սա­կան բա­նա­կի նոր մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման հիմք կդառ­նա: Կամ որ հար­ձակ­ման կանց­նի նա­եւ Լե­հաս­տա­նը:

Մեկ բան հաս­տատ է՝ ս­պաս­վում են ան­գամ ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի հա­մար բուռն ի­րա­դար­ձու­թյուն­ներ, ո­րոնց ուղղ­վա­ծու­թյու­նը ցույց կտա Պու­տի­նի ե­լույ­թը: Եվ այդ ֆո­նին, նշված բո­լոր սցե­նար­ներն էլ ու­նեն մեծ հա­վա­նա­կա­նու­թյուն:

Վե­րա­դառ­նա­լով Ար­ցա­խին՝ նկա­տենք, որ այդ դեպ­քում նրա հա­մար եւս կա­րող է Աբ­խա­զի­ա­յի կամ Օ­սե­թի­ա­յի սցե­նա­րը գոր­ծել: Բայց նա­եւ, դրա­նից խու­սա­փե­լու հա­մար Ա­լի­ե­ւը կա­րող է շարժ­վել դե­պի նոր Մի­ու­թյուն: Այս դեպ­քում ի­մաստ ո՞ւնի Նի­կո­լի հետ ինչ-որ ա­նի­մաստ թուղթ ստո­րագ­րել Մյուն­խե­նում. ե­րե­ւի՝ ոչ:

Նա­եւ Թուր­քի­ա­յի հա­մար: Չա­վու­շօղ­լուն, ի դեպ, իր խոս­քում Ա­նի­ի կամր­ջի փո­խա­րեն հնչեց­րեց «Մե­տաք­սի կա­մուրջ» տար­բե­րա­կը: Սա ի­րա­կա­նում մի­այն կամր­ջի՞ն է վե­րա­բե­րում, թե՞ շատ ա­վե­լի գլո­բալ ակ­նարկ էր չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղու» մա­սին: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ Մոսկ­վա­յից ծանր ազ­դակ­ներ սկսե­ցին գալ: Օ­րի­նակ՝ Սեր­գեյ Մի­րո­նո­վը «պա­տա­հա­բար» ո­րո­շեց ա­ռա­ջար­կել՝ Թուր­քի­ա­յին ա­հա­բե­կիչ պե­տու­թյուն ճա­նա­չել եւ իր ղե­կա­վա­րած «Արդար Ռու­սաս­տան­ի» կող­մից Պետ­դու­մա ներ­կա­յաց­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխտու­մը քրե­ա­կա­նաց­նող օ­րի­նա­գիծ: Կարճ ա­սած, Թուր­քի­ա­յի հետ անց­նել լի­ա­կա­տար թշնա­մու­թյան: Եվ դա Ան­կա­րա­յում, ի­հար­կե, չեն կա­րող հաշ­վի չառ­նել, ե­թե ո­րո­շում են ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ մի­ա­սին անց­նել ռուս­նե­րին Հա­րա­վա­յին Կով­կա­սից դուրս մղե­լու գոր­ծըն­թա­ցին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ