- 20/02/2023
Բայդենի այցը Կիև համաձայնեցվել է Ռուսաստանի հետ. Associated Press
Բայդենի այցը Կիև համաձայնեցվել է Ռուսաստանի հետ՝ միջուկային տերությունների միջև պատերազմից խուսափելու համար։ Այս մասին ասվում է Associated Press-ի նյութում։
AP-ն հայտնում է, որ Բայդենի այցից քիչ առաջ «շփում է եղել ռուսների հետ՝ այցն ապահովելու համար»։
Ռուսաստանի հետ կապ է հաստատվել՝ «խուսափելու սխալ հաշվարկներից, որոնք կարող են հանգեցնել երկու միջուկային տերությունների միջև ուղիղ հակամարտության»։
Զավեշտալի է, որ այսօր, երբ Բայդենը լքեց Սուրբ Միքայելի տաճարը, Կիևի շրջապատի համար կեղծ ավիահարձակման ահազանգ է միացվել։
Սպիտակ տունը հաստատել է, որ Վաշինգտոնը նախազգուշացրել է Մոսկվային Բայդենի՝ Կիև կատարելիք այցի մասին։
Դա արվել է մեկնելուց մի քանի ժամ առաջ:
Ընդ որում, ճամփորդությունն ինքնին ամերիկացիները ծրագրել էին ամիսներ շարունակ։ Դրա պատրաստմանը մասնակցել են Պենտագոնը և Գաղտնի ծառայությունը։ Այցը կապված էր ռիսկերի ու դժվարությունների հետ՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ը ռազմական ներկայություն չունի Ուկրաինայում, իսկ պատվիրակությունը չափազանց փոքր էր։