- 22/02/2023
Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ
Հաագայի դատարանը միջանկյալ որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ:
«Դատարանը եկել է այն եզրակացության, որ Ադրբեջանը պարտավոր է, համաձայն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների, ձեռնարկել իր իրավասության բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, մինչև վերջնական ավարտը։ Սույն գործով որոշում է կայացվում»,- ասված է դատարանի հայտարարության մեջ։