Ինչ հետեւանքներ է խոստանում Պուտինի ուղերձը

Ինչ հետեւանքներ է խոստանում Պուտինի ուղերձը

Իսկ ի՞նչ սպա­սե­լիք­ներ կան 23.02.2023-ից՝ գլո­բալ ի­մաս­տով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=249430&l=am): Մինչ այս շատ է­ին կար­ծիք­նե­րը, թե ՌԴ նա­խա­գա­հը Դաշ­նա­յին ժո­ղո­վին ու­ղերձ է հղում 21.02.2023թ.-ին, հենց այս­տեղ կհնչեն ա­մե­նա­սուր մտքե­րը, եւ 23.02.2023-ին էլ բան չի մնա: Սա­կայն, ինչ­պես ա­վե­լի վաղ են­թադ­րել է­ինք, եւ Պու­տի­նի ե­րեկ­վա ե­լույթն էլ ցույց տվեց, նա հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցավ ոչ թե սուր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, այլ՝ ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի վրա: Դա եւս, ինչ խոսք, պա­կաս կա­րե­ւոր չէ, ե­թե ոչ ա­վե­լի կա­րե­ւոր, քան ան­գամ Ուկ­րա­ի­նա­յին պա­տե­րազմ եւ մեծ հար­ձակ­ման մա­սին հայ­տա­րա­րե­լը, ին­չի մա­սին շատ էր խոս­վում: Բայց դրա­նով հան­դերձ, ե­լույ­թը ռազ­մա­վա­րա­կան ուղղ­վա­ծու­թյան էր, միտ­ված ՌԴ-ի կյան­քի ըն­թաց­քը բո­լոր բնա­գա­վառ­նե­րում այս կամ այն ուղ­ղու­թյամբ տա­նե­լուն, ո­րը հե­ռան­կա­րա­յին ա­ռու­մով մի­գու­ցե աշ­խար­հի վրա ազ­դող գոր­ծոն դառ­նա, սա­կայն 23.02.2023-ի տրա­մա­բա­նու­թյան մեջ դա չի մտնում:

Չնա­յած, մեկ սեն­սա­ցի­ոն հայ­տա­րա­րու­թյուն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Պու­տի­նը հնչեց­րեց: Խոս­քը, ի­հար­կե, ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին գնա­հա­տա­կան­նե­րի եւ Ա­րեւ­մուտ­քի կող­մից ՌԴ-ի դեմ սկսած ար­շա­վի մա­սին չէ. այդ թե­մա­յով մինչ այս էլ շատ է խոս­վել: Ա՛յ, շատ լուրջ, սեն­սա­ցի­ոն բնույ­թի նո­րու­թյուն էր, որ, Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյամբ, Ռու­սաս­տա­նը կա­սեց­նում է իր ան­դա­մակ­ցու­թյու­նը «Ստրա­տե­գի­ա­կան հար­ձա­կո­ղա­կան ռազ­մա­վա­րու­թյան» պայ­մա­նագ­րին (СНВ, իր բո­լոր տա­րա­տե­սակ­նե­րով): Հենց այն պայ­մա­նագ­րին, ո­րը շատ փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ դար­ձավ ԽՍՀՄ-ի կոր­ծան­ման պատ­ճառ­նե­րից մե­կը: Այ­սինքն, այդ եւ դրան հա­րա­կից պայ­մա­նագ­րե­րի պատ­ճա­ռով էր, որ ԽՍՀՄ-ն հրա­ժար­վեց մի շարք ա­ռանց­քա­յին ռազ­մա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րից, այդ թվում՝ մի­ջին եւ փոքր հե­ռա­հա­րու­թյան հրթի­ռա­յին տեխ­նո­լո­գի­ա­նե­րից: Ընդ ո­րում, մինչ այժմ էլ դրա ազ­դե­ցու­թյու­նը ռու­սա­կան բա­նա­կը զգում է եւ ստիպ­ված է նման հրթիռ­ներ ակն­կա­լել Ի­րա­նից:

Մի­ա­ժա­մա­նակ այն, որ ԱՄՆ-ի հա­մար այդ պայ­մա­նա­գի­րը ՌԴ-ին կա­սեց­նե­լու  մի­ջոց­նե­րից մեկն էր, դա էլ է հայտ­նի փաստ: Իսկ այն, որ ան­գամ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի այս թեժ պա­հին ա­մե­­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում է­ին այդ պայ­մա­նագ­րի հի­ման վրա նո­րից մուտք ա­պա­հո­վել ռու­սա­կան նո­րա­գույն ռազ­մա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ո­լորտ, իր հեր­թին է խո­սում այդ ար­տա­կարգ կա­րե­ւո­րու­թյան մա­սին: Ու հի­մա, այդ պայ­մա­նագ­րա­յին դաշ­տում իր գոր­ծու­նե­ու­թյու­նը կա­սեց­նե­լով, Մոսկ­վան լու­ծում է եր­կու կա­րե­ւո­րա­գույն խնդիր: Նախ, իր տեխ­նո­լո­գի­ա­նե­րը զերծ է պա­հում ա­մե­րիկա­կան «շպի­ո­նա­կան աչ­քից»:

Եվ երկ­րոր­դը, սա Վա­շինգ­տո­նին հղված մի վեր­ջին «դե­ղին», ար­դեն ա­վե­լի շատ կար­միր հի­շեց­նող քարտ է: Այ­սինքն, մի­ջու­կա­յին եւ հրթի­ռա­յին ուղ­ղու­թյամբ այն պարտ­վո­ղա­կան գոր­ծըն­թա­ցը, ո­րի մեկ­նար­կը դրել էր դեռ հայտ­նի ա­մե­րի­կյան «շպի­ոն» Գոր­բա­չո­վը, չե­ղարկ­վում է: Իսկ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար դա ազ­դակ է, որ հա­ջորդ քայլը կա­րող է դառ­նալ ընդ­հուպ` մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման պայ­մա­նա­գիրը եւս կա­սեց­նե­լու ո­րո­շու­մը: Ակ­նար­կը սա է` շա­րու­նա­կո՞ւմ են նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ար­դյուն­քը կդառ­նա մի­ջու­կա­յին սպա­ռա­զի­նու­թյու­նը, որ­տեղ Ռու­սաս­տանն է­ա­պես ա­ռաջ է ԱՄՆ-ից: Ու պա­տա­հա­կան չէր, որ Պու­տի­նի այդ հայ­տա­րա­րու­թյա­նը գու­մար­վեց  ՌԴ ԱԳՆ-ի բո­ղո­քի նո­տան` ուղղ­ված Վա­շինգ­տո­նին` ՌԴ-ում ԱՄՆ դես­պա­նի մի­ջո­ցով: Ընդ ո­րում, այդ փաս­տաթղ­թում ՌԴ ԱԳՆ-ն գործ­նա­կա­նում բաց տեքս­տով հայ­տա­րա­րում է, որ ԱՄՆ-ին ըն­դու­նում է որ­պես ուկ­րա­ի­նա­կան հա­կա­մար­տու­թյան կողմ:

Սա­կայն սա ան­գամ դեռ չի նշա­նա­կում, որ 23.02.2023-ի տրա­մա­բա­նու­թյու­նը սպառ­ված է: Ու­կ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա գործ­նա­կան ըն­թաց­քի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ Պու­տինն այս ան­գամ չա­րեց, սա­կայն նա­եւ մեկ պարզ միտք ընդգ­ծեց` որ­քան հե­ռա­հար զեն­քեր տան Ուկ­րա­ի­նա­յին, Ռու­սաս­տանն այդ­քան հե­ռու է գնա­լու: Իսկ երբ ԱՄՆ-ին հայ­տա­րա­րում են հա­կա­մար­տու­թյան կողմ, դա է­լի իր հե­տե­ւանք­ներն է են­թադ­րում:

Ընդ ո­րում, Վա­շին­գտո­նում եր­կու հան­գա­մանք եւս պետք է հաշ­վի առ­նեն: Իր ե­լույ­թում Պու­տի­նը հայ­տա­րա­րեց նա­եւ, որ Ռու­սաս­տա­նը հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­նե­լու «Հյու­սիս-Հա­րավ» տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի զար­գաց­մա­նը (Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի ա­կան­ջը կան­չի), այ­սինքն՝ խոս­քը Ի­րան-Հնդկաս­տան ուղ­ղու­թյամբ ռազ­մա­վա­րա­կան կա­պե­րի հե­տա­գա զար­գաց­ման մա­սին է: Իսկ ա­հա CNN-ն էլ իր հեր­թին, հի­շեց­նե­լով, որ Բայ­դե­նի ուկ­րա­ի­նա­կան այ­ցին զու­գա­հեռ` Մոսկ­վա ժա­մա­նեց Չի­նաս­տա­նի բարձրագույն դիվանագետ Վան Ին, նկա­տում է, որ դա ընդգ­ծում է Վա­շինգ­տո­նի եւ Պե­կի­նի մի­ջեւ խո­րա­ցող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տար­բե­րու­թյուն­նե­րը, ինչ­պես նա­եւ փաս­տում, որ Պե­կի­նի եւ Մոսկ­վա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի են հա­սել:

Եվ, ի­հար­կե, այս ա­մե­նից հե­տո պետք է ստա­նալ Վա­շինգ­տո­նի պա­տաս­խան ռե­ակ­ցի­ան եւ հատ­կա­պես Հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի պայ­մա­նագ­րի մա­սով: Նախ­նա­կան ակ­նարկ­ներ կան, սա­կայն դեռ վերջ­նա­կան պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­ման հստա­կեց­ման խնդիր կա: Եվ ար­դեն այդ դեպ­քում Մոսկ­վա­յից կա­րող են լսվել կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ու շատ մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ դա տե­ղի կու­նե­նա հենց 23.02.2023-ին:

Բայց է­ա­կա­նը դա չէ` 23.02.2023-ին, թե մեկ այլ օր, է­ա­կան բան չի փո­խում: Ի­րո­ղու­թյունն այն է, որ գլո­բալ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­սել են սրաց­ման այն պի­կին, որ լից­քա­թա­փումն ար­դեն ան­խու­սա­փե­լի է: Ի՞նչ տես­քով, մեծ բախ­մա՞ն, թե` լե­զու գտնե­լու. եր­կու­սի հա­վա­նա­կա­նու­թյունն էլ կա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ