• 23/02/2023

Էրդողանը հակված է ընտրությունները հունիսին անցկացնելուն․ Reuters

Էրդողանը հակված է ընտրությունները հունիսին անցկացնելուն․ Reuters

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են հրաժարվել մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագրերից՝ ավելի վաղ տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների ֆոնին, որոնց զոհ է դարձել ավելի քան 42,000 մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը մտադիր է ամռանը կազմակերպել քվեարկությունը։

«Շատ հավանական է, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի ընտրություններն անցկացնել հունիսի 18-ին»,- ասել է աղբյուրը։

Ինչպես նշվում է, Էրդողանը պատրաստվում է այդ հնարավորությունը քննարկել իշխող կոալիցիայի իր գործընկեր, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ։ Reuters-ի փոխանցմամբ՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի կողմերի հանդիպումից հետո։

Միաժամանակ գործակալությունը ընդգծում է, որ թուրքական իշխանությունները կարող են հրաժարվել մայիսին քվեարկություն անցկացնելուց, քանի որ հանրապետության ընտրական իշխանությունները պարզապես կարող են բավարար ժամանակ չունենալ ընտրություններին նախապատրաստվելու համար, հատկապես այն շրջաններում, որոնք առավել տուժել են երկրաշարժից։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…